>

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրենց ունեցվածքի վերաբերյալ ցուցակին, ասել է. «Թիվ նշել չեմ կարող, բայց ինչ մենք ձեռք ենք բերել, միանշանակ օրինական ճանապարհով է եղել»:

«ՉԻ». Վերջապես: Հիմա արդեն ամեն ինչ հասկանալի է: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, որ Քոչարյանների ընտանիքը տարիներ շարունակ բիզնեսներ խլելով, տնտեսական դաշտում մենաշնորհներ ստեղծելով, Հայաստանը կոռուպցիայի դրախտավայր կառուցելով է զբաղված եղել:

 




Քոչարյանի զոհերը

 





 

 

 


Դու մի ասիլ, ազնիվ մարդիկ են, բոթաս-չուխաներով հասել են Հայաստան ու մի քանի տարում մուլտիմիլիոնատեր դարձել: Խելքի ծով են, այսպես ասած՝ հայկական Ցուկերբերգներ:

Այնպես որ, ամոթ բոլոր նրանց, ովքեր կկասկածեն, թե Քոչարյանները աֆրիկաներում ապօրինի վաստակած գումարներով էին առյուծներ սպանում, Լևոն Քոչարյանն էլ՝ մոսկվաներում 2 հազար դոլարանոց շամպայններ տրաքացնում: Արդար ա, ժողովուրդ, արդար…



Ուշադրություն դարձրեցի՞ք, որ Լևոն Քոչարյանն ասում է, թե իրենց ունեցվածքի վերաբերյալ թվեր չի կարող ասել: Ու ճիշտ է ասում. գյոռմամիշի պես այնպես են ջեբները լցրել, որ հիմա ուղղակի չգիտեն, թե ինչքան փող ունեն: Ազնիվ, հալալ քրտինքով ապրող մարդը մի լումայի ճշտությամբ կասի, թե ինչ ունեցվածք ունի:

 

 

 

Չորրորդ Իշխանություն

http://medianews.site/95861/?fbclid=IwAR1frA5f1xEN80INzZ5zynuHxg_4JFPHdge6cwyBi35SE6qH9U1WmDAIf4A

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->