>

«Սա պառլամենտական մեր դիվանագիտության մեջ առաջին անգամն է, երբ Արցախից խմբակցություն, խմբակցության ղեկավարի և կուսակցության ղեկավարի հետ միասին հանդիպումներ են կազմակերպում Հայաստանում իշխանության և, ինչու չէ, նաև մյուս խմբակցությունների հետ»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ հանդիպումների նախաձեռնությունը եղել է Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության կողմից: Հանդիպում է եղել նաև ՀՀ վարչապետի հետ, մի շարք հարցերին զուգահեռ քննարկվել է նաև արցախյան հարցը:

 




Քոչարյանի զոհերը

 





 

«Կոնստրուկտիվ քննարկման արդյունքում մենք այսօր հայտարարում ենք, որ վարչապետի բռնած կուրսը, իշխանությունների վարած քաղաքականությունը ղարաբաղյան խնդրում նույնական է ղարաբաղյան կողմի հետ. ստորակետի տարբերություն էլ չկա: Բանակցություններ և անվտանգություն. այս երկուսի պատասխանը մենք ստացել ենք: Հայաստանում հող հանձնող իշխանություն չկա, հակառակը՝ հող պահող իշխանություն եմ տեսնում»,- ընդգծել է Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


 

 

 



Հարցազրույց Արայիկ Հարությունյանի հետ

«Արցախի հարցի հետ կապված վարչապետի բոլոր քայլերը ոչ միայն համահունչ են մեր տեսակետին, նաև արտահայտում են ԼՂՀ և ՀՀ ժողովուրդների դիրքորոշումը»: Պետրոս Ղազարյանի հյուրն է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: #Լուրեր

Опубликовано Լուրեր Четверг, 7 ноября 2019 г.

 

 

 

https://mamul.am/am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->