>

«Հարավային Կովկասը շատ հետաքրքիր դիրք ունի՝ մի կողմից Կասպից ծովն է, մյուս կողմից Սև ծովը: Տարածաշրջանը նաև մոտ է գտնվում Մերձավոր Արևելքին: Մենք ավելին կանենք Վրաստանի հետ ամրապնդելու անվտանգությունը, որովհետև մեր երկրների անվտանգությունը Հարավային Կովկասի անվտանգության անքակտելի մասն է», Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցող անվտանգային միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տոնոյանը Վրաստան այցի շրջանակում հանդիպել է նաեւ իր վրաստանցի պաշտոնակցի հետ: Բաթումիում անվտանգային միջազգային համաժողովը տեղի է ունենում 13-րդ անգամ: Համաժողովը այդ իմաստով բավական խորհրդանշական է: Իհարկե ոչ 13 «միստիկ» թվի առումով: Խորհրդանշական է, որ համաժողովը տեղի է ունենում Բաթումիում, որը վրացական պետականության վերջին շրջանի համար բավական հակասական իրողություն է: Բաթումին Վրաստանի ամենաարագ զարգացող, արդիականացող քաղաքն է, որը մի քանի տարվա ընթացքում՝ Վարդերի հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում, փոխվել է եւ փոխվում է անճանաչելիորեն: Մյուս կողմից, Բաթումիի փոփոխության հարցում էական դեր ունեն թուրքական եւ ադրբեջանական ներդրումները: Դրանք միակը չեն, սակայն թերեւս գերակշռող են: Փաստացի, Վարդերի հեղափոխության շնորհիվ Վրաստանը վերստին ձեռք բերեց դե ֆակտո անջատված Աջարիան, սակայն միեւնույն ժամանակ ներկայում Բաթումին ավելի ու ավելի է մոտենում թուրքական եւ ադրբեջանական ազդեցության գոտուն, նաեւ ժողովրդագրական միտումով: Իսկ դա Վրաստանի համար անվտանգային սպառնալիք է: Միեւնույն ժամանակ, այն արտահայտում է ավելի լայն ռիսկեր ու մարտահրավերներ, որոնց մասին օրեր առաջ Կովկասի մեկ այլ մայրաքաղաքում՝ Բաքվում խոսում էին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները, Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովում, բարձրաձայնելով պանթուրքիստական հավակնությունները: Իսկ մի քանի օր անց էլ «փափուկ հռետորաբանությամբ» այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշեցնում էր Վրաստանի վարչապետին, Անկարա կատարած նրա այցի ընթացքում: Եվ այդ համատեքստում էլ մյուս խորհրդանշական հանգամանքն է: Միջազգային հետաքննական Bellingcat կայքը օրերս արբանյակային տվյալով տեղեկություն էր հաղորդել, որ Վրաստանի տարածքում մի քանի դիրք են տեղակայել ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները: Բաքուն այդ մասին տեղեկությունը փորձում է որակել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտ հրահրելու փորձ: Այն դեպքում, երբ Ադրբեջանն իր պատմաբանների միջոցով բացահայտորեն խոսում է Վրաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական հավակնության մասին: Այլ կերպ ասած, Ադրբեջանը պարզապես սպառնում է Վրաստանին, որ այդօրինակ հավակնություններին դիմակայելու պարագայում կլինի կոնֆլիկտ: Թուրք-ադրբեջանական աքցանի մեջ գտնվող Թբիլիսիի համար անվտանգային այդ խնդիրը իրապես բարդ է: Մյուս կողմից, այստեղ վրացական պետականության հարցն է, որովհետեւ լռությունը ոչ թե կասեցնում է սպառնալիքը, այլ ընդամենը ավելի ողորկ միջավայր է ստեղծում դրա սահուն առաջընթացի համար: Իսկ Վրաստանը Հայաստանի անվտանգության թիկունք է, նաեւ ռազմա-քաղաքական անվտանգության նոր համակարգի կարեւոր հանգույց: Միաժամանակ սակայն, աքցանին դիմագրավելու հարցում Վրաստանի անվտանգության թիկունք է Հայաստանը: Ռեգիոնալ անվտանգության ՀԱԲ-ի Վրաստանի դերը հնարավոր է այդ գործում անվտանգության ՀԱԲ-ի Հայաստանի առաքելությունից: Երեւանը կարող է Թբիլիսիի համար համադրել եվրատլանտյան եւ ռուսական անվտանգային ռեսուրսներն ու այդպիսով ձեւավորել Վրաստանի անվտանգության երկարաժամկետ կայուն թիկունք: Դա էլ իր հերթին երկարաժամկետ ու կայուն միջավայր կապահովի ռեգիոնալ անվտանգության պարեկության Հայաստանի միջազգային դերի իրականացման համար: Այդ իմաստով հատկանշական է Բաթումիի համաժողովում Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը եւ այն դիապազոնի ընդգծումը, որում նա տեղափոխում է ռեգիոնալ անվտանգության հարցը՝ ընդհուպ Մերձավոր Արեւելք: 8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։ Նյութի աղբյուրը`MaxInfo.am


 








Քոչարյանի զոհերը

 


 



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->