>

 

«Արի ու իրենց բացատրի, որ հայկական էթնոգենեզը, քաղաքակրթությունը և պատմությունը իրականում «կովկասյան» չեն»


18:57 — 8/նոյեմբերի/2019








Քոչարյանի զոհերը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր բողոքող ուսանողներին ասաց, որ մենք կովկասցի ժողովուրդ ենք:

Ահա սա է վարչախմբի պատկերացումները մեր ժողովրդի պատմության, քաղաքակրթական ժառանգության և ինքնության մասին:


Ու այս աշխարհայցքով են իրենք պատրաստվում զբաղվել կրթության ոլորտում ազգային արժեքների, մշակույթի և հոգևոր կյանքի խնդիրներով: Արի ու իրենց բացատրի, որ հայկական էթնոգենեզը, քաղաքակրթությունը և պատմությունը իրականում «կովկասյան» չեն, իսկ Հայաստանի դասակարգումը Հարավային Կովկասի երկրներին իրականում այսօրվա սահմանների հետ կապված պայմանական քաղաքական աշխարհագրություն է, ուրիշ ոչինչ:



Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն է…»:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->