>

Քանի Նիկոլը «սաղ ա», Քոչարյանը «արեւի երես» չի տեսնի

յնուամենայնիվ, ինչո՞ւ է սուտնիկոլն էդպես սարսափած Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու «մահացու» հեռանկարից։

Ի՞նչն է պատճառը, էլի, որ Նիկոլի սրտի քննիչներն ու դատախազները պատրաստ են կյանքը տալ, միայն թե Ռոբերտ Քոչարյանը հանկարծ բանտից դուրս չգա եւ իրենց տիտանական աշխատանքը ջուրը չգցի` «չխոչընդոտի» Նիկոլի «ճիշտը» դատարանում անցկացնելու անձնվեր ջանքերին։

Ինչո՞վ է խոչընդոտում, ինչո՞վ է խոչընդոտել Ռոբերտ Քոչարյանը Նիկոլի սրտի արդարադատության իրականացմանը։ Ի՞նչ է արել` 5 ամիս գտնվելով ազատության մեջ, որ այդքան վախեցած է, լսել չի ուզում նրա խափանման միջոցը` գոնե խափանման միջոցը փոխելու մասին։




Քոչարյանի զոհերը

Ոչի՛նչ, բացի նրանից, որ հարցազրույցներ է տվել տարբեր լրատվամիջոցների եւ ներկայացրել իր տեսակետները Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։





Եվ դա արել է այնպես, ինչպես ոչ մեկը չի կարողանում անել. պարզ, հստակ, մատչելի, առանց ավելորդաբանությունների` ինչպես այսօր մամուլում հրապարակված «ոչ կոնվենցիոնալ» հարցազրույցում, որտեղ ո՛չ մի ավելորդ նախադասություն չկա, ո՛չ մի ավելորդ բառ, ո՛չ մի ծուռ միտք, ընթերցողի հետ խորամանկելու, մոլորեցնելու, ասելիքը լղոզելու, խոսքը կտուրը գցելու` մանիպուլյացիայի ոչ մի նշույլ

 

 

 


 

Տեսակների, աշխարհընկալման, նպատակների խնդիր է. հիշեք «սուտնիկոլ արքայի» առատության եղջյուրից թափվող լայվերը, գրառումները ամեն ինչի ու ոչնչի մասին, «էլիտար» բառապաշարը, լեզվական «քյանդրբազությունները», ու կհամոզվեք. քանի ԻՆՔԸ կա, շարունակում է վարել «շքերթը»` հայի տունը հայի ձեռքով քանդելու պլանային գործողությունը, Քոչարյանը «արեւի երես» չի տեսնի…

 

 

 



 

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

https://hayeli.am/?l=am

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->