>


Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովը սպանել է համալսարանի ուսանողուհիներից մեկին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հավելելով, որ զոհի անունը Անաստասիա Եշչենկո է: Հայտնվում է, որ Նաստյան գերազանցութամբ ավարտել է պատմության ֆակուլտետը, ուսումնասիրում էր նոր ու նորագույն շրջանի պատմությունը, ասպիրանտ էր: Զոհի ինքնությունը վերջնական հնարավոր է հաստատել միայն հատուկ փորձաքննությունից հետո: Տեղեկություններ են հայտնվել նաև այն մասին, որ դասախոսի ու ուսանողուհու միջև սիրային հարաբերություններ են եղել: Դասախոսին ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա տանը հայտնաբերել են զոհի գլխատված մարմինը և պայուսակի մեջ պահված գլուխը: Մարդասպանը, ով արդեն խոստովանել է սպանությունը, եղել է ոչ ադեկվադ վիճակում: Նա խոստովանել է, որ սպանությունից հետո ցանկացել է մասնատել մարմինը և խորտակել գետում: Նյութի աղբյուրը`MaxInfo.am









Քոչարյանի զոհերը

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն




от admin

-->