>

Սաշիկը վերադառնում է

 

 


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք էլոյանը հայտարարել է, որ Երևանում ավտոկայանատեղիի տուրքը կբարձրանա: Խոսքը, այսպես կոչված, կարմիր գծերի մեջ կայանելու համար սահմանված ժամավճարի մաիսն է:




Քոչարյանի զոհերը

Նա ասել է, որ քաղաքապետարանի հետ միասին մշակում են խոշորածավալ 150 մլն դոլարանոց փաթեթ, որը պետք է բարելավի ամբողջ տրանսպորտային համակարգի վիճակը: «Խոսքը սկզբունքորեն նոր մոտեցումների մասին է. խոսքը տրանսպորտի քանակի ավելացման մասին է, որի հաշվին ի վիճակի կլինենք նվազեցնել «մարշուտկաների» թիվը: Այսինքն՝ լինելու է փաթեթ, և խոսքը միայն հանրային տրանսպորտի մասին չէ, այլ ընդհանուր դաշտի բարելավման: Այս փաթեթի սահմանում կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ, և գուցե լավ նորություն չէ, բայց պետք է ավտոկայանատեղիի գինը բարձրանա, այլապես մենք շարունակելու ենք նույն ճանապարհով»,- հայտարարել է Էլոյանը:
Հարցին՝ ավտոկայանատեղիի տուրքի բարձրացումը հարցի լուծո՞ւմ է, նա պատասխանել է` ոչ մի առանձին միջոցառում լուծում չէ: «Լուծումն այն է, որ պետք է սահմանափակվի ավտոկայանատեղիների քանակը: Մենք հիմա չենք բռնում «պարկինգները» փակում ու ասում՝ մի քշեք մեքենա: Հանրային տրանսպորտը պետք է բարելավել, որ մարդը նախընտրի տրանսպորտով գալ կենտրոն, և սահմանափակել «պարկինգների» թիվը»,- ասել է նա:
Ժամանակին, երն Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխաել Հարությունյանը մեր իրականություն ներմուծեց կրակիր գծերի բիզնեսը, հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացավ: «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերության կողմից Երևանի փողոցներում կարմիր ներկով գծեր քաշվեցին, հայտարարվեց, որ այդ գծերից ներս մտնելու և այնտեղ կայանելու համար վարորդները պետք է գումարներ վճարեն: Վարորդներից գանձված գումարների 70 տոկոսն այն ժամանակ փոխանցվում էր այդ ըկերությանը: Հետագայում «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերության 100 տոկոս բաժնեմասը` որպես նվիրատվություն, փոխանցվեց Երևանի քաղաքապետարանին: Բայց դրանից վարորդների կյանքում բան չփոխվեց` նրանք շարունակում են վճարել





 

 


 

 

Հեղափոխական իշխանությունները, որ ժամանակին անընդհատ քննադատում էին Երևանի փողոցներում կարմիր գծեր քաշելու և դրա մեջ կայանած մեքենաներից գումար գանձելու նախորդ իշխանության քայլը, իշխանության գալուց հետո չհրաժարվեցին այդ բիզնեսից: Ավելին` դեռ մի բան էլ որոշել են, գծերը ջնջելու փոխարեն, գինը բարձրացնել: Եթե խնդիրը, ինչպես իրենք են ասում, քաղաքը բեռնաթափելն է, ապա թող որոշ փողոցներում ընդհանրապես կայանումն արգելվի: Գինը բարձրացնելը բեռնաթափման հետ կապ չունի: Խնդիրն իրականում փող աշխատելն է: Փաստորեն Սաշիկը վերադառնում է նոր դեմքով:



 

 

 

Հայկ Դավթյան

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->