>

Էն հանցագործ ռոբին դատելու 80 հատորները դեռ չեն բացվում: Էհ, ո՞նց կբացվեն, եթե կարիճ ռոբի, ԻԲՐ վիրահատությունից, ԻԲՐ հետվիրահատական շրջանից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը վերսկսեց դատը, և հանկարծ նորից միջնորդություն՝ գրավի դիմաց ազատ արձակել հանցագործին: Այս անգամ գրավոր միջնորդության հեղինակը մի դեղնակտուց իրավավաբան-պաշտպան արամ վարդևանյանն է, որը սովոր է դերասանական կեցվածք ընդունել ու ճամարտակել, թե այս պահանջը քոչարյանի իրավունքն է:

է՜, էս դեղնակտուցի դերասանական մոնոդրաման լսենք. «Վճռաբեկ դատարանը գտել էր, որ գրավը միայն թաքնվելու ռիսկը զսպելու տեսանկյունից կիրառելը ինքնին առաջացնում է անձի ազատության իրավունքի խնդիր»: Ոնց էլ անգիր է արել:

 

 




Քոչարյանի զոհերը

 


 





 

 

 

 


Էն մաշված ալումյանն էլ շարունակեց. «Մենք, պարոն (չէ մի՝ պարոն) քոչարյանի պաշտպաններս միջնորդում ենք՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և պարոն ռոբերտ քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառված կալանքը, գրավով փոխելու մասին՝ սահմանելով գրավի ողջամիտ չափը»: Իսկ հանցագործ ամբաստանյալն էլ հայտարարում է, թե՝ «ինձ թիրախավորել են, և որ իր համար տհաժ է փորձել համոզել, որ փախչելու մտադրություն չունի»:

«Խուսափել արդարադատությունի՞ց,-պաթետիկ ոճով եզրափակում է հանցագործը,-այդպիսի մտադրություն չունեմ»:
Մենք էլ հավատացինք, հա՞: Այ դու մարդակեր, խոսում ես քո կենսագրության անաղարտ լինելուց, բա ինչու՞ ես ամեն քայլի դիմում, որ բուն դատաքննությունը չսկսվի, շա՞տ ես վախենում էն 80 հատորների բացվելուց, վկաների ցուցմունքներից: Էն ալումյանն էլ չի ալարում իր հին երգն է երգում, թե՝ «քանիցս ապացուցվել է, որ քոչարյանն ազատության մեջ չի խոչընդոտում դատաքննությանը»:

Տո, անտեր ու փողամոլ փաստաբան կոչվածներ, խոչընդոտելն էլ ո՞նց է լինում, երբ տասնյակ կայքեր, ստուդիաներ, լրատվամիջոցներ են գնվել ժողովրդից թալանած գումարներով, լրագրողներ են կաշառվել, որոնք էդ հանցագործի քարոզչությանն են ծառայում՝ բանտում եղած վիճակով անգամ: Էն պիցցայակեր 3 մանեթանոց լացողների մասին էլ չեմ ասում: Դրա արյունով թալանած էդ դոլարներին վերջ չկա՞, որ հա՜ բաժանում է ու բաժանում: Այսօր էլ էլի մի տասնյակ միտինգավորներ մեծ տառերով քոչարյան գրած՝ կանգնել էին փողոցում, թե, տեսեք ու տեսեք, թե դատարանն ինչ անօրեն գործ է անում՝ «սրբության սրբոց քոչարյանին դատելով»:

Փառք Աստծո, մեղադրող դատախազներն իրենց դերը հանգիստ ու անխռով կատարում են՝ պաշտպան կոչվածներին հակադարձելով, թե՝ «քոչարյանին գրավով ազատելն իր մեջ մեծ ռիսկ է պարունակում, և վստահելի չի, որ նա չի թաքնվի»:



Լավ, կարիճ ռոբի այ պաշտպաններ, ձեր այդ միջնորդությունների կարուսելն ինչքա՞ն պիտի պտտեք՝ խանգարելով բուն դատաքննությունն սկսելուն: Երևի այնքան, մինչև ռոբի թալանած 7 միլիարդը մաշվի-գնա՞: Բա այդքան թալանածը մաշվելու՞ բան է:

Մինչև նոյեմբերի 7-ը ի՞նչ եք անելու, այ տնաքան պաշտպաններ, նախապես պատրաստելու եք ձեր հերթական միջնորդությու՞նը, թե՞ ինչ-որ մի նոր ախմախություն կհորինեք, միայն թե հանկարծ չբացվեն 80 հատորները, չլսվեն վկաների ցուցմունքները…

Շա՜տ եք վախենում այդ ցուցմունքներից, շա՜տ եք վախենում այդ 80 հատորների բացվելուց, որոնց յուրաքանչյուր էջին ձեր պաշտպանյալի անդուր ու ծամածռված դեմքին շպրտվող անառարկելի փաստեր կան նրա հանցանքների մասին:

…Քո ցավը տանեմ, Աննա Դանիբեկյան ջան, շարունակիր պահպանել քո համբերատար պահվածքը, քո անկախությունն ու ողջամտությունը՝ հանցագործի տեղը բանտն է, միայն բանտը:

 

 

 

 

«Երկի՞ր ես ծախում Ռուսաստանին, թուրքից սերված այ տականք»․ Ալիս Սողոմոնյան

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->