>

Կարծում ենք, կոտլետներ սիրում են բոլորի ընտանիքներում: Առաջարկում ենք փորձել կոտլետի այս տարբերակը, որը առանձնահատուկ է ստացվում մի գաղտնի բաղադրիչի շնորհիվ:

9




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ բաղադրիչներ.





1-1.5կգ աղացած միս, կարող եք վերցնել երկու տեսակի
3-4 հատ հում կարտոֆիլ
3-4 հատ սոխ
մեծ կտոր սպիտակ հաց
1 ձու
կաթ
աղ, պղպեղ, մանանեխ, ձեթ

Պատրաստման եղանակ.


Կարտոֆիլն ու սոխը մանրացնել բլենդերով կամ աղալ: Հացը թրջել կաթի մեջ: Թողնել, որ ներծծի հեղուկը:

Առանց քամելու հացն ավելացնել ֆարշին: Ավելացնել ձուն, բլենդերի պարունակությունը, աղ ու պղպեղ: Մանանեխն ավելացրեք, եթե սիրում եք դրա համը:



Լավ խառնել՝ ընթացքում 1ճ.գ. ձեթ ավելացնելով: Թողնել, որ հանգստանա՝ առնվազն 10 րոպե:

Տապակի մեջ ձեթ լցնել, տաքացնել: Թաց ձեռքերով կոտլետներ ձևավորել, դնել տաքացած ձեթի մեջ: Տապակել թույլ կրակի վրա:

Երբ կարմրեն մի կողմից, կոտլետները շուռ տալ, ծածկել կափարիչով:

Կոտլետները ստացվում են շատ փոփուկ և հյութեղ:


от admin

-->