>

Լվացքի մեքենան ժամանակակից կենցաղի անբաժան մասն է։ Առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ պարզ խորամանկություններին, որոնք կօգնեն պահպանել մեքենայի փայլն ու թարմությունը։


Առաջին խորամանկություն․ անպայման մաքրեք ռետինե մանժետը։ Հենց այդ հատվածում է կուտակվում կեղտի մեծ քանակություն։ Ի դեպ, եթե չմաքրեք այդ հատվածը, կարող է բորբոս առաջանալ, որը շաքրից կհանի լվացքի մեքենան։








Քոչարյանի զոհերը

Կարելի է մաքրել առանց քլորի ցանկացած մաքրող միջոցով։ Կարող եք օգտագործել գլիցերինով սպասք լվանալու հեղուկ։


Երկրորդ խորամանկություն․ լվացքն ավարտելուց հետո միշտ բաց թողեք դռնակը։ Այդպես կարող եք չորացնել այն և խուսափել լվացքի մեքենայի խափանման գլխավոր պատճառի՝ բորբոսի առաջացումից։

Երրորդ խորամանկություն․ լվացքի փոշի լցնելու հատվածը պարտադիր է հանել ժամանակ առ ժամանակ, լվանալ և չորացնել։



Դա հեշտությամբ կարող եք անել սոդայի և քացախի խառնուրդով, միայն պետք է թրջել լուծույթի մեջ և թողնել մոտ կես ժամ։

Չորրորդ խորամանկություն․ լվացքի մեքենայի թմբուկը պետք է մաքրել։ Ահա ամենաարդյունավետ միջոցը․ անհրաժեշտ է փոշու հատվածում կիտրոնաթթու լցնել և միացնել ամենահզոր ռեժիմով։


от admin

-->