>

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կրտսեր դուստրը` Յանան, կնկարահանվեն 25 մասանոց նոր հեռուստաֆիլմում, որը եթերում կլինի ամռանը։ Tert.am Life–ի հետ զրույցում Սարգիսը խոսել է առաջին անգամ դստեր հետ նկարահանվելու, իր մտավախությունների և փոքրիկի շնորհքի մասին։
«Ռեժիսոր Ելենա Արշակյանն ինձ առաջարկեց նկարահանվել նոր ֆիլմում, որին ինձ շատ դուր եկավ։ Սցենարը շատ լավն էր և ոչ շաբլոն։ Կարևոր հանգամանք է, որ մինչև վերջ էր գրված։ Պատմությունը թրաֆիքինգի մասին է։

Կարծում եմ` լավ կստացվի, որովհետև կարդալուց ինքս էլ հուզվել եմ»,– ասաց դերասանն ու հավելեց, որ դստեր մասնակցությունը ֆիլմում իր նախաձեռնությամբ չի եղել։




Քոչարյանի զոհերը





Դերասանը պատմեց, որ Ելենայի առաջարկով երեխայի կերպարի քասթինգին մասնակցել է նաև կրտսեր դուստրըՅանան։ «Առանց ծանոթի, շատերի հետ իրեն էլ բերեցինք քասթինգի։) Հենց իրեն էլ ընտրեցին։

կարծում եմ ինձ հետ աշխատելն իր համար ավելի հեշտ կլինի, որովհետև շատ դեպքերում երեխաները դժվարանում են ուրիշին պապա ասել։


Դեռ չեմ նկարվել երեխուս հետ։ Ինձ համար էլ է սա մեծ անակնկալ։ Ուրախ և անհամբեր եմ»,– ասաց Սարգիսն ու հավելեց, որ մի քիչ անհանգիստ է, քանի որ դստեր դերը շատ պատասխանատու է։




от admin

-->