>

Այսօր կներկայացնենք, թե ինչպես կարելի է շատ արագ բուժել կրունկների ճաքերը:

Քայլ 1՝ տաք ջրով բուժում




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ է.





գոլ ջուր
սոդա՝ 2 ճ.գ.
չեչաքար
աղ՝ 2ճ.գ.
Վերցրեք տաք ջուրը, ավելացրեք աղն ու սոդան: Խառնեք: Ոտքերը 15 րոպե պահեք այդ խառնուրդի մեջ: Ժամանակը լրանալուն պես՝ ոտքերը տրորեք փափուկ չեչաքարով:


Քայլ 2՝ սկրաբ

Անհրաժեշտ է.



որևէ յուղ՝ 2 ճ.գ.
շաքարավազ
Խառնեք յուղն ու 1 ճ.գ. շաքարավազը: Սկրաբը պատրաստ է: Ոտքերն ու կրունկները 5 րոպե զգուշորեն շփեք այդ սկրաբով: Լվացեք մաքուր ջրով:
Քայլ 3՝ խոնավեցում

մոմ
յուղ
Որևէ տարայի մեջ 2 ճ.գ. յուղին ավելացրեք մոմի փոքր կտոր: Մի քիչ տաք ջուր ավելացրեք, և մոմը կլուծվի:

Թողեք, որ խառնուրդը սառի: Քսուկը պատրաստ է: Քսեք այն ոտքերին և տաք գուլպաներ հագեք:


от admin

-->