>

Սամվել Ալքեսանյանը ծնվել է 1968 թ.-ի օգոստոսի 19-ին Երևանում[1]։ Հաճախել է Երևանի թիվ 112 դպրոցը։ Ս. Ալեքսանյան մի առիթով դպրոցի մասին արտահայտվել է հետևյալ կերպ՝….




Քոչարյանի զոհերը

Բիզնես գործունեություն
Չնայած ՀՀ Սահմանադրությունը արգելում է ՀՀ ԱԺ պատգամավորին զբաղվել բիզնես գործունեությամբ, այնուամենայնիվ Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է մի շարք խոշոր ընկերությունների սեփականատեր[14][15][16]։





2013 թ.-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրած դրամական միջոցների հայտարարագրում» Ս.Ալեքսանյանը համարվում


է միլիարդատեր՝ հայտարարագրելով 4,123,000,000 դրամ սեփականություն, իսկ նրա կինը՝ 15, 103,450,000 դրամ գրանցված սեփականություն։ Որոշ թերթեր կասկածի տակ են դնում այս թվերը՝ համարելով դրանք բավականին ցածր[14][17][18]։

«Ալեքս Գրիգ» ընկերություն
Այդպիսիններից է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը Հայաստանում ոչ պաշտոնապես ունի ՀՀ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների՝ շաքարավազի, կարագի, ձեթի և այլ ապրանքների ներկրման բացարձակ մենաշնորհ[19]։



«Ալեքս Գրիգին» բաժին է ընկնում Հայաստան ներկրվող շաքարավազի 99,9%-ը։ Այս փաստը 2014 թվականի հունվարի 29-ին Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը մասնավորապես ասել է. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»[15][17][20]։

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ներկրման մենաշնորհը ունենալով և չունենալով մրցակիցներ՝ Ս.Ալեքսանյանը հաճախակի բարձրացնում է այդ սննդամթերքների գները, այդպիսով խախտելով ՀՀ «Տնտեսական մրցակցության մասին» օրենքը[21][22]։


от admin

-->