>

1999 թվականին ԱՄՆ-ում կատարվեց աննախադեպ վիրահատություն: 21 շաբաթական պտղի մոտ հայտաբերել էին ողնաշարի արատ, որի պատճառով ապագա երեխան չէր կարողանալու ոչ քայլել, ոչ նստել:




Քոչարյանի զոհերը

Բժիշկները որոշեցին վիրահատել փոքրիկին մոր արգանում: Մայրը տվեց իր համաձայնությունը: Նա պատրաստ էր ամեն ինչի, որպեսզի երեխան կարողանա ապրել լիարժեք կյանքով: Վիրահատությունը հաջող անցավ: Եվ վիրահատության ավարտին հանկարծ փոքրիկը բռնեց բժշկի մատը: Բուժքույրերը պահը բաց չթողեցին և անմիջապես լուսանկարեցին:





Մի քանի ամիս անց Սեմյուել Արմասը լույս աշխարհ եկավ:

Ահա թե ինչպիսին է նա այսօր:




Նա զբաղվում է լողով և բասկետբոլով, սակայն որոշ դեպքերում ստիպված է լինում օգտվել հաշմանամի սայլակից:

Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեր տղայի կյայնքը, եթե չլիներ վիրաբույժերի պրոֆեսիոնալիզմը:

Հավանաբար փոքրիկը բռնելով բժշկի մատը իր խորին շնորհակալությունն էր հայտնել:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->