>

Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել, փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա։

Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում «Ռեսպուբլիկան»։

Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է,թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։




Քոչարյանի զոհերը

Ամո’թ է,ամոթ։





Ասեմ իմացիր, պարոն վարչապետ։

 

 

 


 

 

Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ, որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին։

Իսկ 1914թ-ին Գարեգին Նժդեհը մասնակցում է առաջին աշխարհամարտին՝ որպես Հայկական երկրորդ կամավորական գնդի փոխհրամանատար, հրամանատարն էր Դրոն, որի համար Ցարական Ռուսաստանը նրան պարգևատրել է բարձրագույն շքանշաներից մեկով՝ Գեորգիևյան խաչով։

Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին, ապա Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել, փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը։



Խոսելուց առաջ լավ կլիներ սովորել սեփական ազգի պատմությունը։

Հ.Գ.Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի բուհերում Հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր»:

 

 

 

 

https://www.youtube.com/channel/UC-WYKDEFRAoqMrFZIlSCmbg

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->