>

Ազգային ժոցովն ընդունել է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու և նախկին 55 հազար փոխարեն 68 հազար դրամ սահմանելու մասին օրենքը: Այս քայլը իշխանությունը ներկայացնում է որպես խոշոր առաջըւնթաց` նշելով, որ մեր երկրում մոտ 80 հազար մարդ հաջորդ տարվանից կստանա ոչ թե 55 հազար, այլ 68 հազար դրամ: Իրականում սակայն, եթե հըաշվի առնենք, որ հուվարից համատարած թանկացումներ են սպասվում, նվազագույն աշխատավարձի այս շեմը խակտառակ ցածր է և բացարձակ չի փոխելու սոցիալական պատկերը երկրում:
Ինչ վերաբերում է թանկացումներին. Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև միասնական մաքսային սակագներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր պաշտոնական տեղեկատվություն է տարածել, որ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներով պայմանավորված հունվարից բարձարանալուն են մի շարք ապրանքների սակագներ:
<<Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին>>,- նշվում է հաղորդագրության մեջ:
Խոսքը շուրջ 900 անուն ապրանքների մասին է, որոնց թվում են նաև առաջնայւին սպառման մի շարք մթերքներ, շուրջ 293 անուն տրանսպորտային միջոցներ և այլն:
❖ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում փոփոխության ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա և հավատացնում է, թե իր գնահատականը համահունչ է Կենտրոնական բանկի կողմից իրականացված գնահատման արդյունքին։ Ըստ այդմ` նշվում է, որ գնաճի վրա կկազմի 0.5 տոկոսային կետ։

Բայց մի բան է հավաստիացումը, բոլորովին այլ բան իրականությունը:
Օրինակ` 2021 թվականից Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի օգտվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև բաշխվելիք սակագնային քվոտաներից, որի շրջանակներում Հայաստանը երրորդ երկրներից ի ընտանի թռչնի միսը կներմուծ 25% մաքսատուրքի դրույքաչափով: Սա այն դեպքում, երբ այժմ օրինակ Ուկրաինայից թռչնամիսը ներմուծման ժամանակ մաքսատուրք չի գանձվում: Հունվարից` 0% մաքսատուրքի դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ երկրներից ներմուծման պարագայում: Այսինքն` շատ մեծ է հավանականությունը, որ թռչնմիսը կթանկանա 25 տոոկսով: Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման դեպքում 2020 թվականից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2.5 տոկոսային կետով (12.5%-ից 15%): Ներկայումս ծագմա երկրի սերտիֆիկատի առկայության պարագայում որոշ երկրներից ներմուծմա դեպքում մաքսատուրք չի գանձվում:
Մաքսատուրքի բարձրացում է նախատեսվում նաև բրնձի, բուսական յուղի, կաթնամթերքի, կարագի և մի շարք այլ ապրանքների վրա:
Այնպես որ` բարև աղքատ կյանք, մենք քեզ սպասում ենք:




Քոչարյանի զոհերը

 





 


 

 



https://hayeli.am/?l=am

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->