>

«Նոր կառավարության առաջին գործը պետք է լինի տնտեսությունը օլիգարխներից ամբողջությամբ ազատելը: Բոլորը պետք է հավասար տեղ ունենան ապրանք ներկրելու, արտահանելու, արտադրելու գործում», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքերով’ ճիշտ է, այդ ուղղությամբ հեղափոխությունից հետո մեծ աշխատանք է կատարվել, բայց դեռ տեղ կա «Հողը որքան էլ քաղհանում ես, մեկ է, մոլախոտեր աճում են: Բայց պետք է ասեմ, որ մեր պետությունը 50 տոկոս շահել է, որ այդ բաշիբոզուկները հեռացել են:

 

 




Քոչարյանի զոհերը

 





 

 

Որ եղածը չեն թալանում, հայ ժողովուրդն արդեն շահած է դուրս գալիս, որ ժողովրդի ունեցածի մեջ 50 տոկոս փայ չեն մտնում, արդեն շահած է դուրս գալիս ժողովուրդը: Մնում է մենք բոլորս դիվանների վրայից վեր կենանք ու գնանք աշխատելու: Եթե բոլորս այսպես մտածենք, Հայաստանը մեկ-երկու տարում մեծ առաջընթաց կունենա: Այս նոր կառավարությունը և ինչ անում է’ ես հավատում եմ, մենք մեծ սպասելիքներ ունենք»,- ասաց Հայրապետյանը և հավելեց. «Երբ մենք փոքր էինք, մայրս մեզ միշտ ասում էր, որ 2000 թվականին Քրիստոսը գալու է, լավ է լինելու: Ես իմ մոր ասած 2000 թիվը հիմա համեմատում եմ այսօրվա իրավիճակի հետ: Փաշինյանն այն Քրիստոսն է, որ հետ է եկել Հայաստանը փրկելու: Այ, այսպիսի համեմատություն եմ ես անում»:


Գործարարը որոշակի վերապահում ունի Փաշինյանի կողմից իրականացվող կադրային նշանակումների մասով, բայց վստահ է, որ ժամանակի ընթացքում կադրերը կմաղվեն, և կմնան միայն արժեքավորները: «Նշանակումների 15-20 տոկոսը խոտան կլինի: Հատ-հատ մաքրած ցորենը, որ ցանում ես, մեկ է, մոլախոտեր էլ են աճում զուգահեո, բայց այդ մոլախոտերը ընթացքում կպոկվեն ու կմնա մաքուր ցորենը: Մեր երիտասարդները շատ լավն են: Շատ ճիշտ է վարվում Փաշինյանը, որ երիտասարդների է նշանակում: Երիտասարդների ջիղը, աշխատասիրությունը, հայրենասիրությունը շատ բարձր է»,- ընդգծեց Հայրապետյանը:

Գործարարի խոսքերով’ նոր կառավարության առաջնահերթությունը պետք է լինի արդյունաբերությանը, թեթև արդյունաբերությանը զարկ տալը, տարիների ընթացքում հանքանյութերի արտահանումից պետք է անցում կատարի արտադրության’ սկսի ինքնուրույն մշակել: Բացի դրանից’ հանքերի հիմնական մասնաբաժինը պետք է անցնի պետության ձեռքը: Պետք է մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը, գյուղերում հիմնել փոքր ձեռնարկություններ’ այդպիսով ապահովելով երկրի բնակչության զբաղվածության խնդիրը: «Մեկ օրով հնարավոր չէ լուծել այս խնդիրները, բայց նախադրյալներ կան: Ամեն ինչ լավ է լինելու:



 

 

 

 

http://armenian.today/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->