>

Այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր հղի կին
Ցանկացած կին հղիության շրջանում ունենում է այնպիսի


հարցեր, որոնք նրան հուզում և անհանգստացնում են, հետևաբար և ունեն պարզաբանման կարիք, չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ համար կարևոր են այն 9 ամիսները, որոնց ընթացքում կրծքի տակ բաբախում է փոքրիկ հրաշքի սիրտը: Իսկ հեշտ ու առանց անցանկալի հետևանքների








Քոչարյանի զոհերը

ծննդաբերության համար կարևոր է, որ հղիության ընթացքն ապահով լինի: Ապագա մայրիկներին հուզող հարցերի մասնագիտական պատասխանները BlogNews.am-ը գտել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կատարվող կանանց


կոնսուլտացիայի բաժանմունքում: Բուժկենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ և սոնոգրաֆիստ Աննա Ղազարյանի խոսքով՝ կարելի է նաև անհանգստացնող հարցերի ցուցակը կազմել նախապես՝ մինչ բժշկին այցելելը, ինչ-որ հարց բաց չթողնելու նպատակով: Մասնագետը մեզ հետ զրույցում բարդ բժշկական հասկացությունները մի կողմ դրեց և պարզ ու մատչելի բացատրեց հղիության ընթացքի և ուլտրաձայնային հետազոտության կարևորության մասին:



«Ուլտրաձայնային հետազոտությունը ժամանակակից բժշկության մեջ կիրառվող բարձր տեղեկատվություն տրամադրող այն հետազոտության տարբերակն է, որը հնարավորություն է տալիս վերահսկելու պտղի զարգացումն ու աճն առանց կողմնային ազդեցությունների:

Ուլտրաձայնային հետազոտությունը հղիության ընթացքում կատարվում է պարզելու կամ հաստատելու հղիության առկայությունը սկսած հղիության 4-5 շաբաթից: Հետազոտությունն

իրականացվում է նաև արտարգանդային հղիության հերքման, բազմապտուղ հղիության առկայության, պտղի բնածին հնարավոր շեղումների բացահայման նպատակով»:


от admin

-->