>

Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան կալանավորելու որոշում է կայացրել: Հաղորդագրության վերաբերյալ Tert.am-ը զրուցել է Սուրիկ Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան,ՀՔԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, հայտնել, որ Դուք որպես մեղադրյալ եք ներգրավվել, ձեզ կալանավորելու որոշում է կայացվել: Ի՞նչ կասեք այս մասին, Դուք տեղյա՞կ էիք:

-Այս պահին առողջական վիճակս թույլ չի տալիս Ձեր հարցին տալ ծավալուն մեկնաբանություն և մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի հայտարարությանը, բայց տեղյակ եղել եմ, բնականաբար:




Քոչարյանի զոհերը

-Հաղորդագրությունում ասվում է, որ դուք Նորավանի համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանին տվել եք ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Ինչի մասին է խոսքը, ի՞նչ խողովակներ են: Կեղծ աճուրդ կազմակերպելու մեջ ևս մեղադրվում եք:


-Որևէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, նախաքննություն է գնում, և հուսով եմ, որ արդար նախաքննությունն ամեն ինչ կպարզի: Ինձ համար առնվազն զարմանալի է, հետաքրիր է, թե այդ անձինք ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել, ի՞նչ գնով են ցուցմունքներ ներկայացրել:





-Կալանավորելու որոշում կա, Դուք հետախուզման մեջ եք, ներկայանալո՞ւ եք նախաքննական մարմնին, վերադառնալո՞ւ եք Հայաստան:

-Հայաստանն իմ հայրենիքն է այլ բնակության վայր ես չունեմ, առողջական ծանր խնդիրների պատճառով տևական ժամանակ է ես արտերկրում եմ, ամիսներ շարունակ հիվանդանոցում եմ և դեռ պետք է բուժվումս շարունակվի, նախաքննական մարմիններին փաստաբանի միջոցով

փոխանցել եմ հիվանդանոցի տրամադրած բոլոր պաշտոնական փաստաթղթերը բուժման ընթացքի վերաբերյալ, որոնք 30 էջից ավելի են: Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ՝ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ


Հայաստան: Երբեք չեմ խուսափել ներկայանալուց և պատշաճ կարգով ծանուցել եմ իմ ներկայանալու ժամկետների մասին տեղեկությունը:

Tert.am

The Special Investigation Service released a statement today saying that former Syunik governor Surik Khachatryan had been involved as a defendant and had made a decision to arrest him. Tert.am talked to Surik Khachatryan about the message.

-Mr. Khachatryan, the SIS has released a statement today saying that you have been involved as a defendant, a decision has been made to detain you. What would you say about that, were you aware?



At the moment my health does not allow me to make a detailed comment on your question and refer to the SIS statement in detail, but I was aware, of course.

The message says that you gave the mayor of Noravan Lavrentik Arakelyan an illegal order to hand over the metal pipes belonging to the community of Noravan in Syunik marz without giving any legal basis to his brother. What are the pipes for? You are also accused of organizing a fake auction.

There can be no falsification, an investigation is underway, and I hope that a fair investigation will find out. I am at least surprised, I wonder what those people testified against me at what price they testified.
There is a decision to detain you, are you in search, are you going to appear in the preliminary investigation body, are you going back to Armenia?

Armenia is my homeland I have no other place of residence, I have been abroad for a long time due to serious health problems, have been in hospital for months and still need treatment, I have forwarded to the preliminary investigative authorities all the official documents provided by the hospital on the course of treatment, which 30 There are more

than one page. I was also informed by the doctors about the end of my treatment, after which I will return to Armenia. I have never avoided appearing and have been duly notified of the dates of my appearance.
Tert.am:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->