>

Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը նշել է, որ կառուցողական չէ ասել, թե որն է Հայաստանի համար Ղարաբաղյան հակամարտության ընդունելի տարբերակը:




Քոչարյանի զոհերը

Քանի որ իշխանություններն արդեն ընդունում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում, ուստի հարց․ բանակցային սեղանին մենք ի՞նչ ենք քննարկում, Ադրբեջանի ցանկություննե՞րը, իսկ մենք ընդհանրապես պատկերացում ունե՞նք, թե ինչպիսի կարգավորում ենք ուզում, և եթե ունենք ու, այնուամենայնիվ, մեր ցանկություններն էլ ենք ներկայացնում, ժողովրդի վարչապետն ինչո՞ւ չի ցանկանում կիսվել կարգավորման իր համար ընդունելի տարբերակով ժողովրդի հետ:






Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման Փաշինյանի նոր, նախորդներից տարբերվող բանաձևին, կարծում եմ՝ դա ավելի շատ մոտեցում է, քան բանաձև, և հենց այդ մոտեցումը, այդ տրամաբանությունն է ընկած Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հիմքում․ կարգավորումը պետք է ընդունելի հակամարտության բոլոր կողմերի համար, իսկ դրա վրա շեշտադրում անելով՝ մենք ուղղակի մեծացնում ենք մեր վրա հիմնավորված ճնշումները բանակցային գործընթացում:



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->