>

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ՝ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ

(Երկար ստացվեց, բայց կարդացեք, կարևոր է շատ:Կխնդրեի տարածել, որ հասնի ՀՀ Վարչապետին )

 

 

 

 

Հեղափոխություններ եղել են միշտ, տարբեր երկրներում, տարբեր գաղափարական հիմքերով:
Ցանկացած հաջողած հեղափոխություն աներկբա բերում է հասարակարգի և մարդկանց մտածելակերպի փոփոխության:
Փոփոխության այդ ընթացքը բավականին բարդ է և միշտ հանդիպում է ահռելի դիմադրության և նախկին հասարակարգը կրողների և հենց նույն Պսևդո հեղափոխականների կողմից:




Քոչարյանի զոհերը

Նախկին հասարակարգի կրողների հետ ամեն ինչ պարզ է, նրանք պայքարում են իրենց թալանածի պահպանման և ազատության մեջ գտնվելու համար:
Այլ խնդիր են Պսևդո հեղափոխականները:

 

 


 





Նրանք հեղափոխության բուն գործնթացի ժամանակ աննկատ են, իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում, այլ կերպ ասած գտնվելով հեղափոխության առաջնորդի կողքին, այնուամենայնիվ չեն անցնում նաև նախկին, դեռևս իշխող հասարակարգի հետ հարաբերությունների կարմիր գիծը, այսինքն այն սահմանը, որից հետո հետ, հեղափոխության անհաջողության դեպքում, հետ դարձը արդեն բացառված է:

 

 

 

 

 

Պսևդո հեղափոխականները հեղափոխության ընթացքում իրականացնում են հիմնականում մի խնդիր:Քծնում են առաջնորդին, անվերապահ <<հավատարմության>> երդումներ տալիս, առերևույթ ենթարկվում նրան, <<հիանում>> վերջինիս ամեն մի խոսքից և գործողությունից,աննախադեպ և անկրկնելի համարելով դրանք:
Դրանով Պսևդո հեղափոխականները լուծում են երեք հիմնական խնդիր:

1. Քծնանքով և գովասանքով փորձում են առաջնորդին մեկուսացնել ժողովրդից, վերջինիս համար դառնալով տեղեկատվության միակ և <<հավաստի >> աղբյուրը:

2. Ապահովում են իրենց տաքուկ տեղը հեղափոխության հաղթանակից հետո:
3. Շատ կարճ ժամանակահատվածում, անկախ հեղափոխության հաղթանակից, վերականգնում են նախկին բարքերը,բայց արդեն այլ տեսքով և շարունակում թալանը:

Եվ ինչպես նշեցի վերևում, քանի որ Պսևդո հեղափոխականները ի սկզբանե չեն անցնում նախկին ռեժիմի հետ սահմանը, ապա իրենց գործունեության հետևանքով տապալված հեղափոխության ֆիասկոյից հետո, նրանք նոր իշխանությունների հետ խնդիրներ չեն ունենում, պատասխան է տալիս միայն առաջնորդը և այն նվիրյալները, ովքեր որ դեռևս հեղափոխության ժամանակ անցել են կարմիր գիծը և դիմադրելով Պսևդո հեղափոխականներին մնացել են հեղափոխության գաղափարներին հավատարիմ:


Արձանագրենք, որ Պսևդո հեղափոխականների ծրագրերի իրականացման միակ խոչնդոտը դա նվիրյալներն են:
Նվիրյալները մարդիկ են, որ մասնակցելով հեղափոխությանը ի սկզբանե անցնում են սահմանը և հեղափոխության հաղթանակը նրանց համար դառնում է գոյատևման,կյանքի և մահվան խնդիր:

Նվիրյալները հեղափոխությանը մասնակցում են ամբողջ ներուժով ՝ ընտանիքներով, այսինքն հանուն հեղափոխության հաղթանակի ներդնում և վտանգում են իրենց սրբությունները՝ նրանք հետ դարձի ճանապարհ չունեն:
Եթե հեղափոխության հաղթանակից հետո Պսևդոների խնդիրը տաքուկ տեղեր վերցնելը և բարգավաճելն է, ապա նվիրյալների համար այդ հաղթանակը պահպանելը և զարգացնելն է:

 

 

 

 

Քանի որ հեղափոխության պարտությունը, աներկբա նշանակում է և Առաջնորդի և նվիրյալների ֆիզիկական ոչնչացում:
Ցավոք գրեթե բոլոր հեղափոխությունները արձանագրել են Պսևդոների հաղթանակը ընդդեմ նվիրյալների:
Քանի որ ՝
Պսևդոները քծնում են Առաջնորդին, իսկ նվիրյալները ոչ:

Պսևդոները համաձայնվում են առաջնորդի ամեն մի խոսքին և համարում դա աննախադեպ և անկրկնելի, իսկ նվիրյալները հակառակվում են, եթե դրա մեջ տեսնում են ակնհայտ վտանգ հեղափոխության, Առաջնորդի և իրենց ճակատագրերի հետ կապված:



Պսևդոները կարողանում են հեշտությամբ հաղթել նվիրյալներին, քանի որ վերջիններս հպարտ են, վստահ են որ հեղափոխության մեջ իրենց անձնազոհ ներդրումով ապահովված են Առաջնորդի մոտ բամբասանքից,սադրանքից:
Այդ պատճառով էլ նվիրյալները Առաջնորդի ցանկացած, Պսևդոների կողմից առերևույթ ուղղորդված քայլ դիտարկում են որպես անձնական վիրավորանք և հեռանում են ինքնակամ, դրանով իսկ խորացնելով Առաջնորդի մեկուսացումը և դաշտը թողնում են Պսևդոներին:

 

 

 

 

Պսևդոների հիմնական զենքը նվիրյալների դեմ, հենց վերջիններիս նվիրումն է, հեղափոխությանը:
Առաջնորդին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում վերջիններս դառնում են պահանջկոտ և ավտոմատ հակադրվում են Պսևդոների ներշնչած անկրկնելի, աննախադեպ Առաջնորդի մտքերին և գաղափարներին:
Հիմնականում նման դեպքերում Առաջնորդը ինքն է հեռացնում նվիրյալներին:

Հատկանշական է, որ Պսևդոները նվիրյալների դեմ հիմնականում օգտագործում են բամբասանքը, կաթիլ առ կաթիլ, և այն միշտ հաջողվում է, քանի որ հեղափոխության ընթացքում նվիրյալների և Առաջնորդի միջև ձևավորվում են այնպիսի հարաբերություններ, որ վերջինս սզբնական փուլում լսելով Պսևդոներից նվիրյալների մասին բամբասանքները, սկզբում չի հավատում, այնուհետև անհարմար է զգում ճշտել դա նվիրյալից, արդյունքում բամբասանքը սկսում է նստվածք տալ Առաջնորդի հոգում:

Վերջի վերջո նստվածքի հետևանքով գալիս է մի պահ, որ Առաջնորդը նվիրյալների հետ շփվելիս ստիպված է լինում հաղթահարել բամբասանքի նստվածքը և հենց դա էլ ստիպում է նրան ճշտել նվիրյալի մասին Պսևդոների տարածած բամբասանքները, բայց ոչ նվիրյալից:

Նվիյալի հետ վերջնական, Առաջնորդի համար հոգեբանորեն ծանր խոսակցությունից առաջ Առաջնորդը բամբասանքի ստուգումը հանձնարարում է ուժային կառույցներին:
Հենց այստեղ էլ պարտվում է Առաջնորդը և հեռացվում է նվիրյալը:
Քանի որ, արդեն վաղուց ուժային կառույցում հանգիս և տաքուկ տեղավորված է այդ նույն Պսևդո հեղափոխականներից մեկը, որի պայքարը հենց նվիրյալի դեմ է, իսկ նպատակը նվիրյալի հեռացումը:
Արդյունքում, շատ կարճ ժամանակահատվածում Պսևդոները հեռացնում և ոչնչացնում են նվիրյալներին, մեկուսացնում առաջնորդին, և դե ֆակտո ոչնչացնում հեղափոխության ձեռքբերումները, երկիրը կրկին հետ վերադարձնելով նախկինից վատ վիճակի և կրկին անգամ անդառնալի հիասթափեցնելով ժողովրդին հեղափոխությունից:

 

 

 

Իսկ ժողովրդի անդառնալի հիասթափությունը Առաջնորդից և հեղափոխությունից, դե ֆակտո ապահովում է Պսևդո հեղափոխականների իշխանությունը տասնամյակներ:
Արդյունքում, Հեղափոխությունը իրականացնում են նվիրյալները, իսկ վայելում են տականքները:
Հենց վերը նշված հանգամանքներից ելնելով, որոշել եմ հրապարակել

<< Հեղափոխության Նվիրյալները>> խորագրով հոդվածաշար:
Հույս ունենալով, որ այս հեղափոխությունը և մեր Առաջնորդը կկանգնեցնեն Պսևդոների քաղցկեղածին հաղթարշավը:
Կխնդրեի ընթարցողին տարածել այս նյութը,որքան հնարավոր է շատ, որ այն հասնի ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպես այս հեղափոխության առաջին նվիրյալ:

Հարգանքներով
Արտակ Գալստյան

 

 

 

http://armenia-usa.site/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->