>

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝


«Հիշում ե՞ք պատգամավոր Փաշինյանն ինչպես էր քննադատում այն ժամանակվա իշխանություններին, թե գազի գինը շատ բարձր է, կան կոռուպցիոն ռիսկեր և պետք է իջեցվի: Հիշում եք, չէ՞:








Քոչարյանի զոհերը

Իսկ այսօր վարչապետ Փաշինյանն ու իր թիմակիցները ոչ միայն գազի սակագինը չեն իջեցնում, ինչպես խոստանում էին մինչեւ իշխանության գալը, այլ բացահայտ հայտարարում են, որ մինչև ապրիլ չի թանկանա, ասել կուզի՝ ապրիլից գազը թանկանում է, ժողովուրդ ջան:


Գազի գինը իջնելու փոխարեն, Փաշինյանի օրոք կբարձրանա: Բա ու՞ր մնացին պատգամավոր Փաշինյանի մեղադրանքները կոռուպցիոն սխեմաների, գազի էժանանալու վերաբերյալ պնդումները



Հետևություն. կամ Փաշինյանն ավելի մեծ կոռուպցիայի մեջ է գազի գործով, կամ նրա հերթական ստի փուչիկը պայթեց»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->