>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու մասին մտածելու կարիք չի տեսնում, քանի դեռ ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, այս մասին Փաշինյանը նշեց նոյեմբերի 20-ին Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում, պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի այն պնդմանը, թե վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի:

 

 

 




Քոչարյանի զոհերը

 


«Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ չունենամ այդ վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին, որովհետև ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները` սկսած 1996թ., երբ առանց ժողովրդի իշխանության տիրացել և փորձել են պահել երկրի իշխանությունը: Մեր օրոք այդպիսի իրավիճակ չի լինելու: 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը ունեցել է ժողովրդի վստահությունը, բայց, ցավոք, գլխատվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին»,- ասաց Փաշինյանը:





 

 

 

 

 


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Եկեղեցում ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներըԲարիգալստյան աղոթքից հետո ելույթով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

 

 

 



 

 

Դիմելով ՀՀ վարչապետին՝  նա նշեց. «Ես տեղյակ եմոր Ձեր կարևորագույն առաքելության հիմնակետը փոփոխությունն է՝ հայրենիքիհայրենի ժողովրդի և մեր ազգի կյանքումԵվ բնականաբար փոփոխությունները երբեմն դժվարություններ են բերումհետևաբար մեր աղոթքն էոր դուք Ձեր առաքելության ճանապարհին քաջ կերպով շարունակեք ինչոր սկսել եք՝ հանուն մեր հայրենիքիհանուն մեր ժողովրդի բարելավման ու մեր հայրենիքի լուսավոր ապագայի համարԵս գիտեմոր մանավանդ երիտասարդ սերունդը Ձեզնով խանդավառ է»:

Նա հիշեց հալեպահայ մի երիտասարդիորը Երևանում է հաստատվել և անցնող 2 տարիներին Իտալիա է եկել՝ ուսումը և աշխատանքը շարունակելու համարխանդավառված է «Իմ քայլը» շարժումով  և շարժման ղեկավարով:

Շանթ Խլղաթյան

 

 

 

http://armenia-usa.site/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->