>

Հայր մեր, որ Նիկոլը չես

 

 

«Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց էն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»,– Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Քոչարյանի զոհերը

 





 

 


 

Իհարկե, դժվար է ասել` ինչ են զգացել ներկաները` Փաշինյանին համեմատելով Հիսուսի հետ, բայց Փաշինյանը քիչ անց, պատասխանելով իր հրաժարականը պահանջող տիկնոջը, հերքել է ինքն իրեն. «Անընդհատ խոսվում է ատելության քարոզից, իսկ ո՞վ եւ որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը։ Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումն ատելությունն է, իմ մեղքը ո՞րն է։ մենք ո՞ւմ ենք ատելու կոչ արել, ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո եւ համերաշխության հեղափոխություն,- ասել է Փաշինյանը և շարունակել:-
Եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեք կոռուպցիան, այո, ինստիտուտը քանդված եւ ջախջախված է, եւ այդ ինստիտուտի ողնաշարը ջարդված է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, թե գողացված մինչեւ վերջին կոպեկը վերադարձվելու է, այո, վերադարձվելու է։ Իտալիայում այսօր թաքնված են ամենահայտնի կոռուպցիոներները, եւ որեւէ մեկը հույս չունենա, թե պլստալու է։ Հայաստանի Հանրապետության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ Վատիկանի, որ պադվալներում են թաքնված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները, եւ գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին: Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որեւէ մեկին չեմ թողնի նույնիսկ ակնարկի դրա մասին։ Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար, այնպես ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները` սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը։ Մեր օրոք այդպիսի իշխանություն եւ այդպիսի իրավիճակ չի՛ լինելու»։
Թե ով կարող էր լինել Փաշինյանի ասած` Վատիկանի պադվալներում թաքնվածը, պարզ է: Բայց բանական և տրամաբանական որևէ բացատրություն առ այն, թե ինչպես կարող էր ինքն իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատողը, վերջապես աշխարհի առաջին քրիստոնյա երիրի ղերավարը քրիստոնյա աշխարհի սրբավայրը դիտարկել որպես <<հանցագործների և կոռուպցիոներների>> ապաստան, ոչ մի կերպ պատկերացնելու կամ հավատալու չէ: Վատիկանի հետ նման տոնով խոսելը հավանաբար Նիկոլի պատկերացրած քրիստոնեական սիրո արտահայտումն էր, կամ էլ գուցե նա որոշել էր սուրբ Պետրոսի տաճար մտնել ու շուռ տալ սեղանները…. Բայց Վատիկանի հետ պետք է զգույշ լինել, որովհետև Վատիկանը սևերի ու սպիտակների չի հանդուրժի: Տիկին Աննան, լավ կանի ամուսնուն համոզի, որ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու սիրառատությունը Վատիկանում մի կերպ զսպի, քանի միաբանները խաչելիության չեն տարել հայ-իտալական բարձր հարաբերություննրը` Նիկոլ Փաշինյանին էլ վրադիր:

Մեղա քեզ տեր…ներիր մոլորյալին, քանզի չի հասկանում, թե ինչ է խոսում….



 

 

 

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->