>

Աթա Աբդուլաևը, ով Միլանի հայկական եեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և իրեն ներկայացրեց որպես «բլոգեր», պարզվում է, որ իրականում Ադրբեջանի ուժային կառույցի աշխատակից է:

Հատկանշական է, որ հիշյալ երիտասարդը ոչ միայն «ազնիվ ծառա» է, այլև ալիևյան ռեժիմի իսկական հավատարիմ շուն է, որն ակնհայտ ուրախությամբ մասնակցեց ընդդեմ Ալիևի Բաքվում անցկացվող ցույցերի ժամանակ ընդդիմության ակտիվիստների ձերբակալմանը:




Քոչարյանի զոհերը





Հիշեցնենք, որ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի

բլոգեր ներկայացած անձնավորությունը, մտնելով եկեղեցի սադրիչհարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին։


«Աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը:

Աղաչում եմ Ձեզ, վերջ տվեք այս պատերազմին:



Մեզ այդ պատերազմը պետք չէ, մենք մեր հայրենիքն ենք ուզում, ազատե՛ք մեր հողը:

Սարգսյանը եկավ, ոչինչ չարեց, Քոչարյանը՝ նույնպես:

Մեզ խաղաղություն է պետք….»,- ասաց բլոգերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին ընդգծեց, որ ադրբեջանցին մտել է հայկական եկեղեցի, և հարց է տալիս Հայաստանի վարչապետին, ու նա գտնվում է անվտանգության մեջ։

Փաշինյանն շեշտեց, որ նույնը անհնար կլիներ պատկերացնել հակառակ դեպքում, երբ հայը մտնի ադրբեջանական մզկիթ ու անկաշկանդ հարց տա Իլհամ Ալիևին։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->