>

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում: 1991 թվականին ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովան աշխատել է Ջարխեչ գյուղի դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ‌[փա՞ստ]: Մայրը Սվետիկ Հովհաննիսյանը ծնվել է Ջարխեչ գյուղում‌[փա՞ստ]:

Կրթություն
Ըստ Նիկոլ Փաշինյանի անձնական կայքի՝ նա, չնայած գերազանց առաջադիմությանը, հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունների մեկնարկից մի քանի օր առաջ, վարչական որոշմամբ հեռացվել է Երևանի Պետական Համալսարանից (1995 թ.) ։

 

 




Քոչարյանի զոհերը

 


 





 

1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվում է «Ավանգարդ» թերթի առաջին էջում[2]: Հետագայում թղթակցում է «Հայաստան», «Դպրություն» թերթերին։ 1994– 1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։ Այդ ընթացքում թերթը հրատարակվում է նաև մի քանի այլ անուններով՝ «Լրագիր օր», «Մոլորակ»: Այստեղ առաջին անգամ փորձում է խմբագրի դերակատարումը. թողարկում է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։ 1998-99 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, 1999 թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում:

Հայկական ժամանակ

1999 թվականին Նիկոլ Փաշինյանը հիմնադրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը հանդիսացել է նրա կողմից ղեկավարվող «Օրագիր» պարբերականի շրունակությունը: Վերջինը նույն թվականին դատարանի որոշմամբ փակվել է քաղաքական հակասությունների հետևանքով:

 


 

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր քաղաքական ուղղվածության «Հայկական Ժամանակ» օրաթերթը անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին խնդիրներին ու մարտահրավերներին, իրականացրել է հետաքննություններ ՀՀ իշխանության ներկայացուցիչների քաղաքական գործունեության մասին, բարձրաձայնել Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, ինչի հետևանքով բազմիցս ենթարկվել է հարձակումների: Այդպիսի դեպքերից է 2004 թվականի նոյեմբերի 22-ին տեղի ունեցած հարձակումը, երբ ժամը 20: 40-ին պայթեցվել է «Հայկական ժամանակ» օրաթերթին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը մշտապես վարել է օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա դեպքից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է, որ իրավապահներին առաջարկել է քննել այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթեցման ետևում կանգնած է «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի կարողացել հայտնաբերել հարձակման հեղինակներին:

Մինչև 2008 թվականին Երևանում տեղի ունեցած մարտի 1-ի իրադարձությունները թերթի գործող գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 2008-ից 2011 թվականներին նրան ժամանակավորապես փոխարինել է Աննա Հակոբյանը։ 2012 թվականին մայիսին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։

Քաղաքական գործունեություն

Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարմանը, Ֆրանսիայի հրապարակ, Ապրիլի 13, 2018
1998 թվական — ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր, 2006 թվականին մասնակցում է «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը, 2007 թվականին — «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքի անդամ, նախընտրական ցուցակի 1-ին համար։ «Իմպիչմենթ» դաշինքի նախընտրական հանրահավաքների ժամանակ հանդես է եկել «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով:



 

 

 

 

2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններ
1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ ՀՀ նախագահի ընտրություններ 2008 և Մարտի 1-ի իրադարձություններ

2008 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։ 2008 թ. մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։ 2009 թվականի հուլիսի 1–ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում։

Ձերբակալում և դատավարություն
2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից։[3] Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում։[4]

2012 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններ
2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի փետրվար ամիսները եղել է ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադրում
2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։

Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->