>

Արցախի անկախության օրը` սեպտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանը գրում էր. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»: Դրան հետևեց հակամարտության պատմությանը և բանակցային գործընթացին քաջածանոթ բազում մասնագետների արձագանքը, որ նման ձևակերպումն անթույլատրելի է, քանի որ այն սխալ է ոչ միայն պատմական անցքերի տեսակետից, այլ, որ ավելի կարևոր է` էապես խաթարում է հայկական դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Ի՞նչն է զավեշտալի: Փաշինյանի իմքայլական շրջապատը ջանք ու եռանդ չէր խնայում այդ օրերին` մամուլում, սոցցանցերում ու հեռուստաէկրաններից ապացուցելու, որ Փաշինյանը չի սխալվել եւ, որ ամեն ինչ ճիշտ է արել` նման հայտարարություն անելով: Հիմա, երեկ Փաշինյանը,հավանաբար քնից կիսաարթնացած ԱԳՆ-ի թելադրանքով, ինքն իրեն ուշացած ուղղեց` ասելով, որ Արցախն ու Ադրբեջանը իրենց անկախությունը հռչակել են զուգահեռ, ԽՍՀՄ կազմից դուրս գալով` ժամանակին գործող ԽՍՀՄ սահմանադրության ու օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Հիմա տեսնես ի՞նչ վիճակում են Փաշինյանի իմքայլականները, որոնք այդ օրերին բերանները փրփուր առած պաշտանում էին սեպտեմբերի 2-ի կատարյալ հիմարությունը: Տղաներ ու աղջիկներ, գոնե զգու՞մ եք Նիկոլն ինչ առանձնակի ջանասիրությամբ է ոտքերը սրբում ձեր վրա: Ու սա դեռ սկիզբն է: Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք: Նյութի աղբյուրը`MaxInfo.am


 








Քոչարյանի զոհերը

 


 

 



Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10219987654461408 Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->