>

Մոսկվան ու Երևանը չեն կարող գործել միմյանց դեմ, քանի որ նրանք ռազմավարական գործընկերներ են, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը:

Այդպիսի բան չի կարող լինել, որ մենք ցանկանանք վնասել Ռուսաստանին: Համենայն դեպս դա մեր պատկերացումն է ռազմավարական գործընկերության մասին… Մենք չենք կարող ոչ մի տեղ և երբեք գործել միմյանց դեմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում բացված կենսաբանական լաբորատորիաները կարող են գործել Ռուսաստանի դեմ: Փաշինյանը նաև նշել է, որ այդ լաբորատորիաները, թեև ստեղծվել են ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ, բայց այսօր Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն են:

 




Քոչարյանի զոհերը

 


 





 

 

Փաստորեն, Լավրովի վերջին այցի ժամանակ, Հայաստանում բացված կենսաբանական լաբորատորիաների շուրջ հուշագիր չի ստորագրվել: Նշանակում է, մնում են չհամաձայնեցված հարցեր:

ստ ամենայնի, ռուսական կողմին ինչ-որ հարցեր դեռ չեն բավարարում, նրանք ձգտում են մեծ լիազորություններ ստանալ հայկական կողմից: Կարելի է ուրեմն եզրակացնել, որ ռուսական կողմը Լավրովի վերջին հանդիպման ժամանակ Երևանից դժգոհ են հեռացել:
Միևնույն ժամանակ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար մինչև 2020թ. գարուն չի բարձրանա. «Ռուսական գազի գինը մինչև գարուն չի բարձրանա»,- ասել է Փաշինյանը:


Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այդ հարցի քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է լինի այնպիսին, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Այսինքն, այս հարցում ևս՝ առայժմ վերջնական որոշում չկա, և գարնանը սակագները կարող են փոփոխվել:

 

 



 

Փոխարենը Փաշինյանի կողմից կան միայն հավաստիացումներ, թե որքան լավն են հայ-ռուսական հարաբերությունները: Նա առիթ բաց չի թողնում Ռուսաստանի ուղղությամբ ռևերանսներ անել:

 

 

 

 

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->