>

Թուրք-ամերիկյան լարվածությունը շարունակվում է պահպանվել: Թրամփի ջանքերը՝ Էրդողանին հետ պահել Ռուսաստանի հետ գործարքից, կարծես, չի ստացվում:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն երեկ հայտարարել է, թե ռուսական S-400 (C-400) համակարգերից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող։ Սա ստորագրված և վերջնական որոշում է։ «Միացյալ Նահանգներից կամ այլ երկրներից հնչող մաքսիմալիստական առաջարկները խախտում են մեր ինքնիշխանությունը և բացարձակ անընդունելի են», նշել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, թե ռուսական համակարգերի հետ առաջացած խնդիրը կարելի է կարգավորել։ Քալընի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանի մամուլի խոսնակը շեշտել է նաև, թե ռուսական համակարգերի տեղակայումը

 

 

 




Քոչարյանի զոհերը

 

 


ՆԱՏՕ անդամ Թուրքիայի տարածքում չի կրում կենսական վտանգ ամերիկյան F-35 կործանիչների համար. — «Առաջացած խնդիրը կարելի է կարգավորել տեխնիկապես և քաղաքական որոշմամբ, անհրաժեշտ է միայն ընդհանուր կամք», — ասել է թուրք պաշտոնյան։





աշտոնական Անկարայի ներկայացուցիչը հայտարարել է, թե Թուրքիան դիվերսիֆիկացնում է մատակարարման աղբյուրները թե՛ պաշտպանական, թե՛ էներգետիկ ոլորտում։ Սրա հետ մեկտեղ Էրդողանի մամուլի խոսնակը ասել է, որ Թուրքիան չի պատրաստվում ձեռք բերել ռուսական S-400-ի նոր խմբաքանակ։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ առաջացրած S-400-ի մատակարարումը սկսվել է ամռան կեսերից: Էրդողանի խոսքով, Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը լիարժեք կգործարկվեն հաջորդ տարվա ապրիլին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և, փոխարենը, ձեռք բերել Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի համաձայն:

Անկարան, սակայն, ռուսական այս համակարգերից չի հրաժարվում։ S-400 զենիթահրթիռային համակարգերի մասին 2.5 միլիարդ դոլարի արժողության համաձայնագիրը Մոսկվան ու Անկարան ստորագրել էին 2017-ին։ Սա առաջին նման մեծ գործարքն էր ռուսական ռազմարդյունաբերության համար ՆԱՏՕ անդամ պետության հետ։

Ընդ որում, այս գործարքի համար Ռուսաստանը Թուրքիային վարկ է տրամադրել, բացի այդ խոստացել փոխանցել Անկարային ոչ միայն հրթիռները, այլև դրանց ստեղծման տեխնոլոգիաները։ Ռուսական S-400 համակարգերով Թուրքիան կստեղծի երկար հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում: Անկարան պնդում է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

Այսպիսով, թուրք-ամերիկյան վերջին բանակցությունները՝ Էրդողանի Վաշինգտոն մեկնելու ֆոնին, կարելի է առայժմ անպտուղ համարել:


Իսկ Թուրքիան կրկին սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե քրդական ստորաբաժանումները դուրս չգան թուրք-սիրիական սահմանից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Պաշտոնական Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Միացյալ Նահանգները և Ռուսաստանը չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլերը», — ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ եթե քրդերը դուրս չգան բուֆերային գոտուց, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունները: Չավուշօղլուն շեշտել է, թե Անկարան, անպայման, պետք է ազատվի ահաբեկչության սպառնալիքից:

Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսելու մասին: Անկարան պնդում է, թե այդ գործողությունների նպատակն էր ստեղծել բուֆերային գոտի, որը պետք է դառնա պաշտպանական գոտի Թուրքիայի սահմանի համար: Ըստ Անկարայի հայտարարված ծրագրի՝ սիրիացի փախստականները կկարողանան վերադառնալ Թուրքիայից հենց այդ գոտի:

Սիրիան Թուրքիայի այս գործողությունները որակել է ագրեսիա, միջազգային հանրությունը դատապարտել է դրանք: Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալով՝ Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, որպեսզի քրդերը կարողանան դուրս բերել իրենց կազմավորումները սահմանին գտնվող 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Սոչիում անցկացրեցին 6-ժամանոց բանակցություններ, որոնցից հետո ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են այդ 30-կիլոմետրանոց բուֆերային գոտու համատեղ վերահսկողության մասին, ռուսներն ու թուրքերը նույնիսկ միասին պարեկություն են իրականացնում թուրք — սիրիական սահմանին:

Չավուշօղլուն, սակայն, հայտարարել է, որ այդպես չէ, և եթե քրդերը դուրս չգան, իրենք կվերսկսեն ռազմական գործողությունները:



Հիշեցնենք, որ հոկտեմբերին՝ Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվեցին Սիրիայի հյուսիսում հնգօրյա հրադադարի շուրջ: «Հիմար մի եղիր», — Դոնալդ Թրամփի վիրավորական այս արտահայտությունը՝ ուղղված Ռեջեփ Էրդողանին, չխանգարեց թուրք-ամերիկյան պայմանավորվածության հասնելուն: Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվեցին Սիրիայի հյուսիսում 120 ժամով հրադադար հաստատել, ինչը հնարավորություն կտա քրդական խմբավորումներին հինգ օրվա ընթացքում ամերիկացիների օգնությամբ դուրս գալ սահմանամերձ շրջաններից, որոնք Թուրքիան սահմանել է որպես «անվտանգության գոտի»:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին՝ փախստականների առաջ Եվրոպայի դռները բացելու մասին: Միցոտակիսը գերմանական «Handelsblatt» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Էգեյան ծովից Հունաստան մուտք գործած փախստականների թիվն ավելացել է:

«Այս ամենը նման կերպ չի կարող շարունակվել: Թուրքիան փախստականներին օգտագործում է որպես լծակ և փորձում է ինչ-որ բան շահել դրանից»,-նշել է Հունաստանի վարչապետը:

Այնուհետև Միցոտակիսը, անդրադառնալով Էրդողանի սպառնալից հայտարարությանը փախստականների առջև «դռները բացելու» մասին, նշել է, որ ինքն Էրդողանին ասել է այն մասին, որ «եթե Թուրքիան իրոք ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ կառուցել Հունաստանի հետ, ապա չի կարող փախստականներին նման կերպ օգտագործել»:

Հունաստանի վարչապետն ընդգծել է նաև, որ Թուրքիայի գործողությունները հակասում են ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված փախստականների մասին համաձայնագրին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց երկիրն ընդունել է 3,5 միլիոն սիրիացի փախստականի, և եթե Եվրոպան իրենց գործողությունները Սիրիայում անվանի օկուպացիա, ապա նրանք կբացեն սահմանները փախստականների առաջ:

Մետաքսյա Շալունց

 

 

 

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->