>

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Պատվից առավել» հեռուստասերիալը տարեվերջին կավարտվի և չի ունենա նոր եթերաշրջան: Ավարտին ընդառաջ, սակայն, սցենարային զարգացումն անակնկալի բերեց երկրպագուներին. ֆիլմի գլխավոր դերակատար Գևորգ Գրիգորյանի հերոսը՝ Մուրադը, մահացավ:

Երկրպագուների մի մասը սպասում է, որ կերպարը կվերադառնա, ինչպես եղավ Սուրեն Փահլևանյանի հերոսի դեպքում, մյուսները զարգացման նոր ուղի են մտածում: Գևորգ Գրիգորյանի հերոսը կվերադառնա՞, թե՞ ոչ, նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը չի բացահայտում՝ պահելով լարվածությունը:




Քոչարյանի զոհերը

Tert.am Life-ը ներկա է եղել Գևորգի նկարահանման վերջին օրվան, լուսանկարել նրան գործընկերների հետ ու ներկայացնում է, թե ինչով դերասանը զբաղվում հիմա, երբ եթերում սգում են նրա մահը:





Դերասանի գործունեությանը հետևող երկրպագուները գիտեն, որ Գևորգը պարբերաբար նոր հետաքրքրություններ է գտնում: Հիմա նա նոր հոբբի ունի՝ նոր աշխատանք է գտել իր համար, որն անվանում է երազանքի իրականացում:

«Որոշել եմ մի քիչ հանգստանալ: Նոր նախագծերում այլևս չեմ նկարահանվելու, քանի որ տեղափոխվել եմ Արցախ ապրելու: Լրիվ այլ գործ ու զբաղմունք ունեմ՝ Գանձասարի մոտ հողատարածք եմ վերցրել, փայտից տնակներ եմ կառուցում, զիփլայն է լինելու: Ուզում եմ էկո ճամբար ստեղծել և զարգացնել տուրիզմն Արցախում»,- ասաց դերասանը:


Գևորգը շեշտեց, որ այս գաղափարի իրականացումն իր ու սիրելիի՝ Սուսաննայի երազանքն է. «Կինս ինձ հետ է, միասին ենք սարերում գտել այն տարածքը, որտեղ ուզում ենք կառուցել տնակներ: Դա երկուսիս երազանքն է, կարելի է ասել, հիմա իրականացնում ենք մեր երազանքը. բոլորը երազում են փայտից տնակ ունենալ սարերում, իսկ մենք արդեն ունենք այն տնակը, որն ինքներս ենք կառուցել»:



Արցախի ընտրությունը պատահական չէ: Դերասանն ասում է՝ ուղղակի սիրահարված է Արցախին: Մանկուց է սիրել Արցախը, իսկ վերջին 1 տարում իր մեջ  ամրապնդվել է այնտեղ ապրելու գաղափարը. «Այս տարվա ընթացքում 6-7 անգամ գնացի Արցախ ու հասկացա, որ ուզում եմ ապրել այնտեղ»:

Ինչ վերաբերում է դերասանական կարիերային, նա մի քանի տարի առաջ ևս հայտարարել էր, որ հեռանում է ասպարեզից, սակայն 3 տարվա լռությունից հետո սկսեց կրկին նկարահանվել: Հարցին՝ հնարավո՞ր է որոշ ժամանակ անց կրկին փոխի որոշումը, նա պատասխանեց. «Չեմ բացառում, որ ժամանակ անց էլի կնկարահանվեմ, սակայն հիմա իմ ցանկությունների մեջ դա չի մտնում: Այն ժամանակ, երբ հայտարարեցի, որ չեմ նկարահանվելու, 3 տարի չնկարահանվեցի: Հիմա Արցախում բավականին անելիքներ ունեմ: Մոտ 3 տարի միայն կառուցելու եմ ճամբարը, ֆիզիկապես էլ ժամանակ չեմ ունենա նոր նախագծերում նկարահանվելու»:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Сообщение Գևորգ Գրիգորյանը կնոջ հետ տեղափոխվել է Արցախ և տնակներ է կառուցում. դերասանի նկարահանման վերջին օրը «Պատվից Առավել»-ում появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->