>

Սերժ Սարգսյանի խաղը, ինչու Քոչարյանը դուրս մնաց

 

Տեւական լռությունից հետո Զագրեբում ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը, ի վերջո, խոսեց քաղաքական գնահատական տալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, ղարաբաղյան կարգավորմանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին։
Նա նշեց, որ հեղափոխության «թավշյա» բնույթը մեծամասամբ պայմանավորված էր իրենց վարքով, քանի որ հիմնական նպատակը մարդկային զոհերից խուսափելն էր և երկիրը ցնցումներից զերծ պահելը. «Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից»: Սերժ Սարգսյանը խոսեց վերջին 1,5 տարվա արտաքին և ներքին քաղաքականության բնագավառներում էական զարգացումների բացակայության, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարձակումների, լրատվամիջոցների և քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումների, դատարանների անկախության սպառնալիքների մասին։




Քոչարյանի զոհերը

«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:





Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»,- ասաց նա։

Ինչ խոսք, այն ամենը, ինչի մարսին բարձրաձայնեց Սերժ Սարգսյանը, կարեւոր են, բայց այսքանով հանդերձ աբսուրդ է չխոսել ամենակարեւորի մասին, թե ինչպես են հեղափոխականները տարիուկես անձնական վրեժխնդրություն իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Թե ինչպես են մեկ տարուց ավել նրան բառի բուն իմաստով պատանդի կարգավիճակում պահում, թե ինչպես է նա դարձել այս իշխանության համար թիվ մեկ ամբաստանյալը եւ ընթացող պրոցեսներն են աղաղակում, որ պետության նախկին ղեկավարն ընդամենը հեղափոխականների քավության նոխազն է դարձել։ Չխոսեց դատավարություն կոչվող ֆարսի մասին, բարձր ամբիոնից չփոխանցեց իր երբեմնի ընկերոջ, պետության նախկին ղեկավարի պաշտպանների արձանագրած խախտումների մասին, թե ինչպես է այս դեպքում իրավունքը ոտնահարվել 36 կետով, որը Մարտի 1-ի գործը փորձ է արվում կարել Քոչարյանի վրա եւ մեն-մենակ նրան դարձնել կատարվածի պատասխանատու։

Ի վերջո, խոսքը նաեւ ինստիտուտի մասին է, որն այս իշխանությունը արժեզրկեց ամենավերջին աստիճանի, Լեւոն Տեր-Պետրոսյանից որեւէ մեկն ակնկալիք չունի լսել այդ մասին, ի վերջո, նաեւ իր անձնական վրեժն է Փաշինյանը լուծում։ Բայց ինչն էր խանգարում, ինչից է վախենում Սերժ Սարգսյանն այդ ամենը բարձրաձայնելու համար։ Հատկապես, որ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատվությունն ընկած է նաեւ իշխանությունը փոխանցող ղեկավարի ուսերին, ում նկատմամբ անվստահություն ու կասկածներ ունի նաեւ սեփական թիմը՝ ինչու, ինչպես եւ հանուն ինչի փոխանցեց եւ , ի վերջո, ինչով է բացատրվում «մերժիր Սերժին» կարգախոսով իշխանության եկածների հանդուրժողական վերաբերմունքը նույն անձի նկատմամբ։ Սերժ Սարգսյանի՝ Քոչարյանի մասին լռությունը նոր հարցեր են առաջ բերում օրերս իր գրասենյակի տարածած հերքում-հաստատման վերաբերյալ, թե իբր Փաշինյանն ու Սարգսյանը հեղափոխությունից հետո երբեւէ չեն հանդիպել։


Անի Սահակյան

 



 

 

 

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->