>

Շաբաթ օրը Կոտայքի մարզի Նոր Հաճնում տեղի ունեցած սարսափելի ողբերգության հետևանքով տատը և նրա չորս անչափահաս թոռները շմոլ գազից թունավորվեցին և մահացան։ Վշտահար հարևանները պատմում են մահացած երեխաների, նրանց ծնողների և սոցիալական վիճակի մասին։

 

 

 

 

Դրսում կեսօր է, բայց Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի եռահարկ շենքերից մեկի շքամուտքում լամպ է վառվում։ Լամպը տարածքը լուսավորելու համար չի վառվում, այն միակ նշանն է, որ գուժում է` շենքում մարդ է մահացել։

Հին հայկական սովորույթ է` եթե կյանք է «մարել», պետք է լամպ վառել։ Կարևոր չեն մահվան հանգամանքները, մահացածների սեռն ու տարիքը։

Հետո մահացածների բնակարան տանող մուտքն է` սովորական սանդուղքներով։ Շենքի պատերն այնքան բարակ են, որ բնակարաններում լսվում է, երբ ինչ–որ մեկը շքամուտքում աղմկում է։

 




Քոչարյանի զոհերը

 

 

 

«Չէր կարող այնպես լինել, որ բոլոր երեխաներն էլ տանը լինեին, և շենքում այդ մասին չիմանային։ Երեխաները մե՛կ արագ բարձրանում էին, մե՛կ իջնում, աղմկում և խաղում միմյանց հետ։ Արդեն երկու օր էմեզ մոտ անտանելի լուռ է...


 





 

 

 

Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչպիսի մեռյալ լռության մեջ կանցնի Նոր տարին», – աչքերը առաստաղին հառելով և արցունքները զսպելով պատմում է սարսափելի հանգամանքներում մահացած ընտանիքի հարևանուհին։

 

 

 

 

77–ամյա տատիկըԺաննա Սիմոնյանը, և նրա չորս անչափահաս թոռները 16–ամյա Էդուարդը, 15–ամյա Տիգրանը, 14–ամյա Ժաննան և 12–ամյա Սերինեն, շաբաթ օրը խեղդվել են շմոլ գազից և մահացել։ Երեխաները մեծացել են առանց ծնողների. հայրըԱրման Մարգարյանը, երկար ժամանակ ապրում և աշխատում է Ռուսաստանում, իսկ մոր ազգությամբ ուկրաինուհի Օլգա Միրոնյուկի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։

 

 

 

Չորս երեխաներն էլ ծնվել են ՌուսաստանումՄարգարյանի և Միրոնյուկի քաղաքացիական ամուսնության ընթացքում։ Մարգարյանը պաշտոնապես այդպես էլ չի ճանաչել երեխաների հայրությունը, և նրանք ստացել են մոր ազգանունը։ 2008թ–ին ամբողջ ընտանիքը տեղափոխվել է ՀայաստանՄարգարյանի ծնողների տուն։ Միրոնյուկն ընդամենը մեկ տարի է ապրել ընտանիքի հետ, իսկ հետո անհետացել է. հնարավոր է` վերադարձել է Ռուսաստան։ Նա երեխաների հետ կապը չի պահպանել։


 

 

 

 

 

«Նման խոսակցության ժամանակը չէ, բայց նա ի՞նչ մայր է։ Ինչպե՞ս կարելի էր թողնել նման լուսավոր երեխաներին, թքել նրանց վրա և բոլորովին չհետաքրքրվել, թե ինչպես և ինչով են ապրում», – բարկացած ասում է հարևաններից մեկը։

 

 

 

 

Ընտանիքն ապրել է տատիկի թոշակով, որը Նոր Հաճնի մանկապարտեզի նախկին վարիչն էր, «Փարոս» աղքատության նպաստով, հորՌուսաստանից հազվադեպ ուղարկած փողերով և հոր ավագ եղբոր Աշոտ Մարգարյանի ֆինանսական աջակցությամբ։ Երեխաների հորեղբայրը ընտանիքի հետ մի քանի շենք այն կողմ է ապրում։

 



 

 

 

Շմոլ գազից մահացած երեխաների նկարը շենքի մուտքի պատուհանին
Նա ավագ եղբորորդուն` 16–ամյա Էդուարդին, հետը աշխատանքի է տարել, որտեղ նրան սովորեցրել է համակարգչով աշխատել և պայմանական աշխատավարձ վաստակել։ Հենց հորեղբայրն է վատ կանխազգացում ունեցել, երբ ընտանիքը զանգերին չի պատասխանել։ Նա որոշել է պարզել, թե ինչ է պատահել. եկել է, փակ դուռը կոտրել և մորն ու եղբոր զավակներին մահացած գտել։ Հորեղբոր արձակած ճիչերից և աղաղակից հարևանները դուրս են նետվել բնակարաններից։

 

 

 

Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին

«Ես տուն մտա և անմիջապես գնացի հյուրասենյակ։ Տիկին ԺաննանփոքրիկինՍերինեին գրկած, պառկած էր թախտին։ Նրա աչքերը բաց էին… Կողքին պառկած էր Ժաննան։ Ես միայն կպա երեխաներին, զգացի նրանց մարմինների սառնությունը և դուրս փախա բնակարանից», – արցունքները խեղդելով` պատմում է հարևանուհի Քնար Սարոյանը։ Տղաների մարմինները գտել են լոգասենյակում. հարևանները ենթադրում են, որ նրանք զգացել են գազի արտահոսքը և փորձել են ինչ–որ բան անել

 

 

 

Քնար Սարոյան, մահացած ընտանիքի հարևանուհին
Ֆինանսական դժվարությունների պատճառով մեկ տարի առաջ տատը «միջնեկ» երեխաներինՏիգրանին և Ժաննային (ավագ թոռը Էդուարդը, այդ ժամանակ էլ օգնել է ընտանիքն, իսկ կրտսեր թոռան` Սերինեի հանդեպ միշտ ուշադիր է եղել և նույնիսկ թույլ չի տվել խաղալ հարևան բակերում) տեղափոխել է Բյուրեղավան գյուղի գիշերօթիկ դպրոց, որը Նոր Հաճնից այդքան էլ հեռու չէ (ավտոմեքենայով 10 րոպեի ճանապարհ)։

 

 

 

Բյուրեղավան գյուղի գիշերօթիկ դպրոցի մուտքը, որտեղ սովորում էին շմոլ գազից մահացած երեխաներից երկուսը
Կառավարության որոշմամբ` այս տարվա սեպտեմբերից դպրոցը փակել են, բոլոր երեխաները վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիքներ։ Ժաննան ուսումը շարունակել է Նոր Հաճնի միջնակարգ դպրոցում, իսկ Տիգրանն այդ երեք ամիսներին այդպես էլ դպրոց չի գնացել։ Գիշերօթիկում հիմա կարելի է հանդիպել միայն պահակներին. մինչև դեկտեմբերի 1–ը նրանք և դպրոցի մյուս աշխատակիցներն էլ աշխատավարձ կստանան դատարկ շենքը հսկելու համար։

 

 

 

Տիգրանը գիշերօթիկ դպրոցից առաջ հաճախել է Նոր Հաճնի միջնակարգ դպրոց։ Դպրոցում պահում են նրա նկարը, որում Մարիամ Աստվածածնի սրտի փոխարեն նուռ է պատկերված։ Տիգրանն այն նկարել է 2016թ–ին, երբ 12 տարեկան էր։ Նայելով այդ նկարին` ուզում ես բարկանալ ինչ–որ մեկի վրա, բայց հուսահատվում ես,
Երեխաներին սպանողը ո՛չ տեսք ունի, ո՛չ հոտ և չի կարող պատասխանատվության ենթարկվել։ Այն շարունակում է հոսել շենքի գազատար խողովակներում…

 

 

 

Read more: https://armeniasputnik.am/society/20191118/21139811/Na-inch-mayr-e-shmol-gazic-mahacacneri-harevannery-yntaniqi-masin.html

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->