>

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:




Քոչարյանի զոհերը





Ժամը13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած, առկա է գազի արտահոսք:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/1 հասցեի մոտակայքում բախվել են «BMW» և «ԶԻԼ» (վարորդ՝ Արծրուն Գ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:


Պատահարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է: «BMW»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Ռոբերտ Կ.-ն (ծնված 1998 թ.), մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:



Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ «BMW»-ի վարորդը, ով տեղում մահացել է, եղել է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 24-ամյա Սահակ Ղազանչյանը (ծնված 1995 թ.):

ArmDaily.am-ի տեղեկություններով Ռոբերտ Ղազանչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հաշվապահի տղան է:

Сообщение Հայտնի է դարձել ով էր այսօր ողբերգական ավտովթարից մահացած 24-ամյա երիտասարդը появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->