>

Ես չգիտեմ ի՞նչպես կոչել նրան, ով չի խոսում սեփական երկրի (չնայած կասկածում եմ) ժողովրդի հետ, փոխարենը բամբասում է այլ երկրների ամբիոններից։ Ես չեմ ընդունում այնպիսի հայրենասիրություն, որը թույլ է տալիս թշնամու բերանը լեզու դնել։ Ես չեմ ընդունում այնպիսի նախագահի, ով չունի կամք և համարձակություն, խոստովանելու սեփական ձախողումները, իսկ փոխարենը ստեր է ձոնում, սեփական անձը արդարացնելու համար։

Այ միամիտ, գիտես թե էժան հնարքներով կարենալու ես ժողովրդի հիշողությունը ջնջե՞լ։ Թե էլի “Տոնի Մոնտանայի” տեղն ես քեզ դրել, էլի քաշել ու կտրվել ես իրականությունից…




Քոչարյանի զոհերը

Իսկ այդքանը ասելու հետ մեկտեղ, ինչու՞ չպատմեցիր այն բոլոր ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունեցել քո թույլտվությամբ, քո ընտանիքի, քո ցեղի համար։
Ինչի՞ չպատմեցիր, որ եղբայրդ միլլիոններ է գողացել Սփյուռքի բարեգործության փողերից, թողնելով գրոշներ Հյուսիս֊Հարավի համար։
Ինչի՞ չպատմեցիր, որ միյուս եղբայրդ ամեն տեղ փայ էր մտած։
Ինչի չպատմեցիր, որ եղբորդ որդիներից մեկը նարկոբարոն է, իսկ միյուսը մարդկանց վրա կրակում էր։
Ինչի՞ չես պատմում, որ սուտ խոստումներ էիր տալիս ու առանց ամաչելու հակառակն անում, ինչպե՞ս խոստացար չառաջադրվել Վարչապետ և անամոթաբար արեցիր հակառակը։
Ինչի՞ չես խոստովանում, որ մարդկանց կյանքեր ես խորտակել, ինքնասպանությունների հասցրել, բիզնեսներ խլել։
Ասեիր, ասեի՛ր, որ ապրիլյան պատերազմը ծախել էիր։ Ասեիր, որ հողերը ռազմավարական և մարտավարական առումով նշանակություն չունեյին քո համար, բայց մեր տղաբերը կյանքները դրեցին զոհասեղանին հանուն այդ հողերի։ Ասեիր, որ գեներալդ երեխաների նամակներից մինչև տուշոնկա տարել պահել էր, որ լափի։ Պատմելուններդ այնքան շատ են…





 

 

 


Ավարտելով խոսքս վերադարձնեմ քեզ իրականություն։ Իսկ իրականությունը հետևյալն է՝
Դուք ամեն ինչ արել եք, որ Հայաստանի Հանրապետությունը դատարկվի, որ ժողովուրդը ձեզ ատի։ Ամեն ինչ արել եք, որ ձեզ մաս մաս կտրտեն, բայց էլի փառք տվեք Նիկոլին, որ չթողեց ձեզ մասնատեն։ Բայց դուք անշնորհակալ եք, դուք ոչինչ չեք գնահատում… Բողոքեք, բամբասեք, ում ուզում եք “Աբռաշատ” եղեք մեկ է՝
Դուք չեք ներվելու, այն ինչ դուք արել եք սեփական երկրի նկատմամբ կաներ մեկ էլ թուրքը։
Սպասեք, սպասե՜ք, որ գալու են հետևներիցդ։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։
Բոլորդ պատասխան եք տալու ամեն ինչի համար։

Իսկ ապագան, ապագան մերն է։
Նրանը, ով սիրում է իր երկիրը, ով սիրում է իր ժողովրդին, ով սիրում է արդարությունն ու օրենքը, ով պատրաստ է սեփական ուղեղով և ջանասիրությամբ իր բարեկեցությունը ստեղծել։ Նրանը, ով ուզում է իր երեխան գիտնական դառնա, այլ ոչ թե գողական։
Նոր Հայաստանը՝ Հաղթողների և Արդարների Հայրենիքն է։



Հայկ Ստեփանյան fb

 

 

http://armenian.today/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->