>

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

 

 

«Սարգսյան Սերժիկի` Զագրեբում ունեցած այս ելույթը լսելու առաջին ռեակցիաս բարկությունն էր։




Քոչարյանի զոհերը

Լավ, մարդկային անբարոյականությունն ու ցինիզմն էլ պիտի սահման ունենան, չէ՞։

Մանավանդ, երբ վարքդ ու պահվածքդ, առավել ևս խոսքդ, վերաբերում են ոչ թե անձամբ քեզ, այլ այն երկրին, որի քաղաքացին ես։


Այս անձնավորությունը իր մտավոր կարողությունների չափով արեց ամեն ինչ, որպեսզի Եվրոպայի առաջ վարկաբեկի մի ամբողջ ժողովուրդ և, ինչպես հենց ինքն ասաց` իր երկիրը։





Իր ասելով, ոչ թե ժողովուրդը իրեն հեռացրեց, այլ ինքը հեռացավ, որպեսզի արյունահեղություն չլինի։

 

 

 

 

Իր ասելուց հետևում է, որ երկրում հենց իր իշխանության օրոք է եղել ժողովրդավարություն, որն էլ այսօր վտանգել է նոր ղեկավարությունը։

Այս մարդուն լսողը պիտի կարծի, թե նրա իշխանության օրոք երկրում գործել է սահմանադրությունը, դատական համակարգը եղել է ամենաարդարն ու ամենաանկախը և այսօրվա իշխանությունը զբաղված է դրանք ոչնչացնելով։


Սա նաև ասում էր, որ այսօրվա «ընդդիմադիր» ԶԼՄ-ներն ու դրանց լրագրողները ճնշվում և հետապնդվում են։

«Քաղաքական հետապնդումների» մասին էլ չխոսեմ։

Սարգսյան Սերժիկը դա էլ հատուկ նշեց։ Խոսքիս սկզբում ասացի, որ այս անձնավորությունը ամեն ինչ արեց իր մտավոր կարողությունների չափով։

 

 

 

 



Եթե գոնե մի քիչ խելք ունենար, կհասկանար, որ ինքը իր դեմ է խոսում և միայն այն փաստը, որ հանգիստ եկել-հասել է Եվրոպայի կենտրոն ու ազատ խոսքի իրավունքի հնարավորությունը օգտագործելով նսեմացնում է սեփական ժողովրդի երազած ձեռքբերումը, իրականացրած հեղափոխությունը, լիովին հերքում է իր զրպարտությունը։

Այս էժանագին մանիպուլյատորին թվում է, թե այնտեղ նստածներն էլ են իր նման մտապակաս և իր ասածները հալած յուղի տեղ պիտի ընդունեն։ Մի հարցում ճիշտ է, որ մեկուկես տարում նոր իշխանությունները հեղափոխական փոփոխություններ չեն արել։

Ճիշտ է։ Որովհետև, եթե հեղափոխական փոփոխություններ լինեին, այսօր սարգսյանսերժիկը ոչ թե Զագրեբում ելույթ կունենար, այլ նստած կլիներ բանտում և երկինքը կտեսներ քառակուսի ճաղավանդակների միջով»։

 

 

 

 

 

 

Այս անձնավորությունը իր մտավոր կարողությունների չափով արեց ամեն ինչ, որպեսզի Եվրոպայի առաջ վարկաբեկի մի ամբողջ ժողովուրդ

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սարգսյան Սերժիկի` Զագրեբում ունեցած այս ելույթը լսելու առաջին ռեակցիաս բարկությունն էր։ Լավ, մարդկային անբարոյականությունն ու ցինիզմն էլ պիտի սահման ունենան, … Читать далееԱյս անձնավորությունը իր մտավոր կարողությունների չափով արեց ամեն ինչ, որպեսզի Եվրոպայի առաջ վարկաբեկի մի ամբողջ ժողովուրդ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->