>

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել,


որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած, առկա է գազի արտահոսք: Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/1 հասցեի








Քոչարյանի զոհերը

մոտակայքում բախվել են «BMW» և «ԶԻԼ» (վարորդ՝ Արծրուն Գ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է: «BMW»-ի վարորդը տեղում մահացել է


, իսկ ուղևորը՝ Ռոբերտ Կ.-ն (ծնված 1998 թ.), մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ «BMW»-ի վարորդը, ով տեղում մահացել է, եղել է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 24-ամյա Սահակ Ղազանչյանը (ծնված 1995 թ.):



ArmDaily.am-ի տեղեկություններով Սահակ Ղազանչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հաշվապահի տղան է: Պատրաստվում էր ամուսնանալ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->