>

Գոնսալես Եվլախսկին, համարելով, որ գեղից մարդ չկա ու կարող ա եվրոպացիների ականջներին լապշա կախ տալ, որոշեց ներկայանալ որպես մի ուրիշ ձեւի «մեծահոգի պապիկ», որն, արի ու տես, միայն «հանուն ժողովրդի» թողեց գնաց։ Ու նաեւ բողոքում է, որ «չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը»։


 








Քոչարյանի զոհերը

 

 


 



 

Նաեւ բողոքում է, որ «հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել»։ Նաեւ բողոքում է, որ «քաղաքական հետապնդումներ» են եւ այլն եւ այդպես շարունակ։ 70-ին մոտ, մազերը սպիտակած մարդը ոչ միայն ոչինչ չի մոռացել իր «փառապանծ» անցյալից, հերթով թվարկելով սեփական մեղքերը, այլեւ այդպես էլ ոչինչ չսովորեց։

Իսկ չսովորածից ամենագլխավորն այն է, որ հնարավոր չէ ամբողջ հայ ժողովրդին դնել էշի տեղ։ Իսկ նա հանդգնեց ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ եվրոպացիներին էլ հետը, միանգամից, «մեծածախ»՝ էշի տեղ դնել, ու դա անել առանց մտածելու, որ այդտեղ նույնիսկ բանավիճելու բան էլ չկա, հավես էլ չկա, այլ ընդամենն ասելու են՝ էշը դու ես։ Մի խոսքով՝ փըխկ։
Ruben H. Mehrabyan
http://armenia-usa.site/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->