>

Սալիկապատ հատակները գեղեցիկ են և շատ ջանքեր չեն պահանջվում դրանք խնամելու և փայլեցնելու համար: Բայց ինչ վերաբերում է դրանց կարերին, այլ հարց է: Արանքներում կուտակվում է կեղտ ժ, որը ժամանակի ընթացքում սևանում է: Սակայն այդ հարցն էլ է հեշտ լուծվող, հատկապես, որ հարկ չկա գնել թանկարժեք մաքրող միջոցներ: Այդ մաքրող միջոցը կարելի է պատրաստել տանը:

Բաղադրիչներ




Քոչարյանի զոհերը

7 բաժակ ջուր
0,5 բաժակ սննդային սոդա
1/3 բաժակ կիտրոնի հյութ
¼ բաժակ քացախ
Այս բաղարիչները լավ խառնել և լվանլ, մաքրել հատակը, հատկապես սալիկների միջև կարերը: Միջոցը կիրառելիս ցանկալի է կրել ռետինե ձեռնոցներ:





Սննդային սոդան կարող է մաքրել դժվարանցանելի հետքերը: Այն թունավոր չէ, և փայլ է հաղորդում մակերևույթներին: Սոդայով կարելի է շփել սպասքը, որի վրա սուրճի ու թեյի կամ այլ հետքեր կան:

Սոդայի, քացախ և աղի լուծույթով կարելի է մաքրել խցանված խողովակը:

Անհրաժեշտ է վերցնել 1 ճաշի գդալ սոդա, 1 ճաշի գդալ աղ և 2 ճաշի գդալ քացախ: Լցնել խողովակի մեջ, 15 րոպե անց լցնել տաք ջուր:


Սննդային սոդայի օգնությամբ կարելի է ազատվել սառնարանում առաջացած տհաճ հոտից:

Քացախը հիանալի սպիտակեցնող միջոց է, այն ոչնչացնում է միկրոբները և լուծում է ճարպերը, նաև հեռացնում է տհաճ հոտերը:



Հացամանում երբեմն տհաճ հոտ է տարածվում, այն կարելի է վերացնել քացախով շփելով:

Խոհանոցային տախտակները հաճախակի մշակման կարիք ունեն, քանի որ դրանց մակերևույթին առաջացած ճեղքերում մանրէներ են կուտակվում: Տախտակ ները մշակել քացախի լուծույթով:

Խոհանոցի տարբեր անկյուններում հաճախ ճարպի դժվարանցանելի հետքեր են առաջանում: Դրանցից կարելի է ազատվել մանանեխի փոշու օգնությամբ:

Մանանեխի փոշին լցնել յուղոտ հետքի վրա և ավելացնել մի քանի կաթիլ տաք ջուր, մի փոքր սպասել և կարելի է լվանալ նույնիսկ սառը ջրով:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->