>

Ես Եմ Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը: Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ: Վստահի՛ր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահի՛ր և մի վախենա: Դու պետք է ամբողջովի՛ն կախում ունենաս միայն Աստվածային Զորությունից:Ես քեզ չե՛մ մոռացել. քո օգնությունը տե՛ղ կհասնի:

Իրականացվա՛ծ կտեսնես ու կճանաչե՛ս Իմ Աստվածային Զորությունը:Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում: Դու պետք է սպասե՛ս. Վստահե՛ս, Հուսա՛ս և Ուրախանա՛ս Ինձնով: Ոչ թե մարդուն, այլ Ի՛նձ ապավինիր. Ե՛ս Եմ քո Զորությունը, քո Օգնությունը և քո կարիքները հոգացողը:
Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ: Այս է Հարցը: Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը:




Քոչարյանի զոհերը

Տե՛ր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ: Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ: Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրան Պսակը Հաղթության:Բայց Իմ աշակերտներից ո՛չ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի` սկսելու ու ճանապարհ ելնելու Իմ Հրամանին:
Հնարավոր չէ նեղության մեջ ընկնել, երբ համոզված ես, որ Ես Եմ քո կարիքները հոգում:





ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ. ԱՄԵՆՕՐՅԱ ՊԱՏԳԱՄՆԵՐ

 


 



 

 

http://infoman.am/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->