>

Ադյոք կալանավորի՞ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե այո, ապա ե՞րբ

 

 

Վերջին օրերին Փաշինյանը անսպասելիորեն շատերի համար երկու անգամ անդրադարձավ իր հարաբերություններին Տեր-Պետրոսյանի հետ: Առաջին անգամ նա պատասխանեց ռուս լրագրողին՝ նշելով, որ սկսած 2012 թվականից նա որևէ հարաբերություն չի ունեցել Տեր-Պետրոսյանի հետ, իսկ հեղափոխությունից հետո վերջինիս խնդրանքով նա կրկին հանդիպեց կապված ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի հետ: Եթե այս պատասխաններում նա փորձում էր տարանջատվել Տեր-Պետրոսյանից, ապա Իտալիայում նա փաստացի Տեր-Պետրոսյանի իշխանությունը սկսած 1996-ից չարիք անվանեց, քանզի կեղծիքներով էր ձևավորված: Իր այս հայտարարությամբ Փաշինյանը փոքրիկ ճգնաժամ առաջեցրեց իր և Տեր-Պետրոսյանի միջև, քանզի այս ձևակերպումները լուրջ էին, իսկ մեղադրանքն էլ պոտենցիալ հետևանք ունեցող: Տեր-Պետրոսյանի շրջապատը չէր կարող չարձագանքեր, որի պատճառով էլ փաշինյանական իշխանության տեր-պետրոսյանական թևին բավականին բարդ իրավիճակի մեջ դրեց:

 




Քոչարյանի զոհերը

 

 


Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց 1,5 տարի անց կրկին տարանջատվել Տեր-Պետրոսյանից և երկու կողմերի համար ի՞նչ հետևանքների կարող են բերել այս ամենը :





՞վ էր Տեր-Պետրոսյանը և ո ՞րն էր նրա քաղաքական հետագիծը

Տեր-Պետրոսյանի 7 տարվա կառավարումը շատ տխուր պատկեր թողոց երկրի վրա: 90-ականներին փաստացի թալանվեց Խորհրդային Հայաստանի գրեթե ողջ արդյունաբերական պոտենցիալը: Երկրի տնտեսությունը կրճատվեց մոտ 15 անգամ: Մարդկանց կենսամակարդակը նվազեց ավելի քան 10 անգամ: 1998-ին 30 մլրդ-անոց տնտեսությունից Տեր-Պետրոսյանը տնտեսության ծավալները հասցրել էր ընդամենը 1,9 մլրդ-ի: Երկրի բյուջեի հավաքագրումը չէր գերազանցում 300 մլն դոլարի սահմանները: Երկրի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ գտնվում էր ստվերային դաշտում, իսկ թալանի մաշտաբները աներևակայելի չափսերի էր հասցված:

Այսպիսին էր Տեր-Պետրոսյանի կառավարման արդյունքի ժառանգությունը: Երկրում փաստացի ձևավորված էր իսկական ավազակապետական համակարգ իր մարդասպան բանդաներով: Վերջիններս պիտի վախի մթնոլորտ սերմանեին, որպեսզի մարդկանց բողոքը տեղ չհասներ:

Հասկանալի է, որ այսպիսի թալանի մեջ մխրճված իշխանությունները չէին կարող արդար ընտրություններ անցկացնել: Քանզի դրա արդյունքում կկորցնեին իրենց իշխանությունը և կկանգնեին արդար դատաստանի առջև:

Հենց դրա պատճառով 1995-ին և 1996-ին ամենաբիրտ ձևով կեղծվեցին ընտրությունները:

Սակայն դրանից հետո Փաշինյանի իրավացի բնութագրմամբ Տեր-Պետրոսյանի չարիքի իշխանությունը ունեցավ լրջագույն ներքին լեգիտիմության ճգնաժամ: Որի համար էլ Տեր-Պետրոսյանի կողմից որոշում կայացվեց զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, որպեսզի իր իշխանությունը ներքինի փոխարեն ձեռք բերի արտաքին լեգիտիմություն:


Տեր-Պետրոսյանի հաշվարկը պարզ էր: Մեծ թալանից հետո կեղծիքներով իշխանություն ձևավորումից հետո իշխանության պահպահման համար անհրաժեշտ էր ընդամենը մեկ բան: Ղարաբաղի զիջման դիմաց ստանալ արտաքին լեգիտիմություն: Մարդկային լեզվով ասաց ազգային-պետական դավաճանության դիմաց ձեռք բերել դրսի քաղաքական հովանավոր: Ով Հայաստանի ժաղավուրդին կաշառք կբաժաներ Ղարաբաղի դիմաց ասենք մի քանի մլրդ դոլարի չափսով, իսկ Տեր-Պետրոսյանին էլ կհանձնեի «խաղաղության մասով նոբելյան մրցանակ»:

Այս ծրագրերը կյանքի կկոչվեին, եթե չլիներ Վազգեն Սարգսյանը: Ով ճիշտ է Տեր-Պետրոսյանի ավազակապետական համակարգի մասն էր կազմում, սակայն ազգային հարցերում մերժեց Տեր-Պետրոսյանին:

Դրա համար Վազգեն Սարգսյանի ջանքերով Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց Հայաստան, քանզի 1996-ից հետո Վազգեն Սարգսյանը միայնակ չէր կարող հակազդել Տեր-Պետրոսյանի ծրագրերին:

Տեր-Պետրոսյամը համոզված էր և ցինիկաբար նշում էր, որ «առանց Ղարաբղի հարցում զիջումների Հայաստանը չի կարող ունենալ ապագա»:

Հետագայում, սակայն Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ապացուցեցին, որ «հնարավոր է Հայաստանը զարգացնել առանց վտանգավոր զիջումների Ղարաբաղի հարցում»: Ավելին՝ սկսած 2007-ից Ղարաբաղը, ի հեճուկս Տեր-Պետրոսյանի կանխատեսումների, բոլորովին այլ հնարավորություն ստացավ լուծել իր խնդիրը:



Ռոբերտ Քոչարյանի ժամանակ երկրում կատարվեց իսկական տնտեսական հեղափոխություն: Տեր-Պետրոսյանական 1,9 մլրդ-անոց ՀՆԱ-ն, Քոչարյանը իր կառավարման 10 տարվա ընթացքում հասցրեց 11,6 մլրդ-ի: Այսինքն երկրի տնտեսության ծավալները մեծացան մոտ 6 անգամ: Երկրի բյուջեի ծավալները աճեցին մոտ 8 անգամ: Իսկ մարդկանց կենսամակարդակը աճեց ավելի քան 6 անգամ:

Քոչարյանը ապացուցեց Տեր-Պետրոսյանի պատկերացումների ողջ սնանկությունը, լինի դա տնտեսական հարցերում, թե Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:

Այո, իհարկե ընտրական համակարգի բովանդակությունը չփոխվեց և հանրության ու ԶԼՄ-ների հետ հարաբերությունների որակը մնաց հին:

Սակայն եկեք համեմատենք Քոչարյանի արածներն ու չարածները, և Տեր-Պետրոսյանի փաստացի հանցավոր կառավարման ժամանակահատվածը:

Սակայն արի ու տես, որ այսօր հենց Քոչարյանն է կալանավորված այն էլ խիստ վիճելի հիմնավորումներով: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը ով փաստացի իր 7 տարվա կառավարման ընթացքում կազմաքանդեց Հայաստանը այսօր համարվում է Փաշինյանի գործընկերը:

Հասկանալի է, որ էյֆորիայի վերանալուց հետո այս հարցադրումները ավելի լուրջ են հնչելու հանրության կողմից: Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանը վախենում է, որ կարող է հայտնվել այդ պատասխաններ չունեցող հարցադրումների տակ: Իսկ, երբ մարդիկ տեսնեն, որ երկրում ոչ մի տնտեսական հեղափոխություն չի լինելու, ապա առաջ է գալու կարոտախտի փուլը, որտեղ հիշվելու է հենց քոչարյանական ժամանակները:

Ահա հենց այս գործոնից է վախենում Փաշինյանը: Դրա համար էլ փորձելու է ամեն կերպ իրեն տարանջատի Տեր-Պետրոսյանից: Սակայն ժամանակի ընթացքում միայն տարանջատումով խնդիրը կարող է չլուծվել: Մարդիկ հարցադրում են կատարելու, ինչու՞ եք միայն քննում 2008-ի դեպքերը և անտեսում էք 1996-ը: Չէ որ հենց 1995-ին և 1996-ին հիմնադրվեց երկրում կեղծված ընտրությունների ավանդույթը: Իսկ տանկերն էլ առաջինը 1996-ին մտցվեցին Երևանի փողոցներ:

Ավելին՝ անկախ նրանից, թե ինչքան կմնա Փաշինյանը իշխանության մեջ և ով կգա նրա տեղը Տեր-Պետրոսյանը և նրա բանդան հաստատ կանգնելու են արդար դատաստանի առջև: Եվ ոչ միայն 1995, 1996-ի համար: Նրանք պատասխան են տալու 90-ականների թալանի համար, մարդասպանների բանդաներ պահելու, Հայաստանում փաստացի սպիտակ եղեռն կազմակերպելու մեջ և վերջապես պիտի լուրջորեն քննվի, թե ինչո՞ւ էր 1997-ին Տեր-Պետրոսյանը այդքան շահագրգռված դուրս բերել հայկական զորքերը ազատագրված տարածքներից: Կա՞ր արդյոք այստեղ նաև այլ մոտիվ:

Այս ամենը Տեր-Պետրոսյանի հետնորդներին այդպես էլ չհետաքրքրեց, բայց դա չի նշանակում, որ հետաքրքիր չի լինելու հայ ժողավուրդին:

Սա է իրականությունը:

zham.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->