>

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան ժամանել է Մոսկվա: Ռուս-ադրբեջանական մտերմությունն իհարկե, ընտանեկան է: Ալիևների կլանը խորը արմատավորված է ռուսական քաղաքական-տնտեսական կլանների հետ:
Ուշագրավ դրվագ հիշեցնենք. Պուտինն անգամ շքանշան է պարգևել Ալիևի դստերը՝ Լեյլա Ալիևային:

Անդրկովկասի թագուհին՝ Մեհրիբան Ալիևան ժամանել է Մոսկվա»․ ահա այսպես է բնորոշել ռուսական Gazeta.ru-ի Ադրբեջանի նախագահի կնոջ այցը Մոսկվա:
Մեհրիբան Ալիևան, որը նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահն է, եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է: Այսօր նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում հետ բանակցություններ է վարելու: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 




Քոչարյանի զոհերը

 





 

 

Այսօր Մոսկվայում մեկնարկում է նաև ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:


աղը Մոսկվայում՝ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի (ВДНХ) հայտնի կենտրոնում, կբացվի Ադրբեջանի տաղավարը: Ալիևան կմասնակցի նաև բացման արարողությանը:

Երեկ Մեհրիբան Ալիևայի գլխավորած պատվիրակությանն արդեն ընդունել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հանդիպման ժամանակ Ալիևան շեշտել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները ակտիվորեն զարգանում են և նոր աճի ներուժ ունեն:

Հիշեցնենք, որ Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի փետրվարին՝ 2016-ին երկրում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո: Նախկինում նման պաշտոն Ադրբեջանում չկար, և այն, ըստ էության, հատուկ նախագահի կնոջ համար է ստեղծվել: Այսօր գործող Սահմանադրության համաձայն՝ եթե Իլհամ Ալիևը ինչ-ինչ պատճառներով հրաժարական տա, նրա կինը պաշտոնապես կկարողանա կատարել երկրի ղեկավարի պարտականությունները:

Այսպես, առևտուրը երկու երկրների միջև տարեցտարի աճում է՝ անցած տարի աճել է 19 տոկոսով և կազմել 2,6 միլիարդ դոլար, այս տարվա 9 ամիսների ընթացքում աճն արդեն 24 տոկոսով ավելի է: Ադրբեջանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը 4,9 միլիարդ դոլար է, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,2 միլիարդ դոլար:
Այն փաստը, որ Պուտինն է բանակցելու Ալիևայի հետ՝ արդեն խոսում է, թե ինչ մակարդակի վրա են գտնվում ռուս-ադրբեջանական այսօրվա հարաբերությունները, և թե ինչ բնույթի ու որակի հարաբերությունների մակարդակ ունեն այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը:



Մետաքսյա Շալունց

 

 

 

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->