>

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշել եմ մի շարք սկսել և պատմել նախկին իշխանությունների կողմից իրագործած «սխրանքների» մասին, որոնք արվել են հենց իմ հանդեպ, կամ որոնց ականատեսն եմ եղել:

 

 

 

 




Քոչարյանի զոհերը

Այսօր՝ երկու փոքր դրվագ իմ կյանքից:


Դեպք 1.
Մի հարազատ եղբայր ունեմ, ով ոչ մի կապ չի ունեցել ու չունի քաղաքականության հետ, տարիներ շարունակ աշխատում է մի մասնավոր կազմակերպությունում, շուրջ երկու տարի է ինչ ամուսնացել է և բալիկ ունեցել:





 

 

 

 

 

Վերջերս իմացա, որ հեղափոխությունից առաջ իմ քաղաքական գործունեության պատճառով նախկինների կողմից սեփականատիրոջ առջև պահանջ է դրվել՝ ազատել նրան աշխատանքից, որովհետև նա Ալենի եղբայրն է:
Ի պատիվ սեփականատիրոջ` պետք է ասեմ, որ նա այդ քայլին չի գնացել:


Դեպք 2.
Մի պրոդյուսերական գրասենյակ ունեինք կնոջս հետ` Հին Երևանցի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում: Տարբեր մարդիկ էին գալիս, սկսնակ երգիչ-երգչուհիներ, նաև հայտնիներ: Հյուրերիցս մեկը մի օր մի փոքրիկ պայուսակ էր մոռացել գրասենյակի միջանցքում՝ մուտքի դռան կողքը, զանգեցի ասացի, որ գա վերցնի:

 

 

 

 



Երեկոյան, երբ նա եկավ, պայուսակը միջանցքում չէր, գողացել էին: Օրերս իմացա, որ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով այսօր Հռոմի պապից կաթոլիկ տեքստեր է գրում, այդ օրերին գլուխ է գովացել, որ ինքը գիտի Ալեն Սիմոնյանի պայուսակի պարունակությունը:

Սա երկու փոքր դեպք էր նախկինների աշխատելաոճի, հայ մարդու նկատմամբ վերաբերմունքի մասին, պատմություն, թե ինչպես չեն վարանել երիտասարդ տղային աշխատանքից դուրս շպրտելու փորձ անել, ինչ է թե ինքն իմ հարազատ եղբայրն է: Ինչպես չեն վախեցել և գրասենյակից գողություն են արել, որ ինչ-որ բան գտնեն և ինձ վրա ազդեն, հետո դրանով հպարտացել: Իսկ հիմա սրբացել են հանկարծ, Հռոմի պապից սուրբ տեքստեր են գրում և խոսում են հայրենիքից, Աստծուց և սկզբունքներից:

 

 

 

Սա առաջին, բայց վերջին պատմությունը չէր, վաղը երկրորդն եմ գրելու՝ արդեն քոչարյանական ժամանակահատվածի, բայց կարևորն այն է, որ պրծանք ձեզանից և ձեր բարքերից: Մեկընդմիշտ պրծանք: Շարունակելի…»:

 

 

 

 

Որոշել եմ պատմել… Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշել եմ մի շարք սկսել և պատմել նախկին իշխանությունների կողմից իրագործած «սխրանքների» մասին, որոնք … Читать далееՈրոշել եմ պատմել… Ալեն Սիմոնյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->