>

Hraparak.am-ը գրում է. Մեղրի «Սիփան 1» ՍՊԸ ոսկու գործարանի նախկին բաժնետեր, նախկին գործարար Ստեփան Սամվելյանը դիմել է «Հրապարակի» խմբագրություն՝ ասելով, որ ոստիկանության՝ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված




Քոչարյանի զոհերը

հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցված քրեական գործը կարճվում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Սամվելյանը պնդում է, որ 2002 թվականին Վազգեն Սարգսյանի կրտեսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը իրենից գնել է գործարանի իր մասնաբաժինը, խոսքը մոտ 160 հազար դոլարի մասին է։






«Փոքր տարաձայնություն ունենալով Արմեն Սարգսյանի հետ ես առաջարկեցի, որ ինքը գնի իմ փայաբաժինը, ընդ որում՝ ես ինչքան գումար դրել եմ, այդքան գումար էլ վերցնում եմ։ Ասաց հա ու խաբեց։

2002 թվականին ինքը ինձ խոստացավ, որ կվերցնի իմ փայաբաժինը, գումարս կտա, խաբեց, ես թողեցի, գնացի Ռուսաստան։ Էջմիածնից իր սանիկը զանգեց, թե բա էդ գործարանը առնող կա, առնողն էլ ասում է՝ 3 փայատեր եք, ես մի հոգու հետ գործ ունեմ։


Պիտի լիազորագիր գրեինք, որ այդ մարդը կարողանա գնել։ Ես Ռուսաստանից լիազորագիր գրեցի։ Հետո եկա, գնացի Կոշի գաղութ, որտեղ նստած էր Արմեն Սարգսյանը, հարցրի, թե երբ պետք է իմ գումարը տա։ Ինձ ասաց՝ էսօր- էգուց դուրս եմ գալիս։

Մեր փայի առոմով որտեղ գնացինք, պատնեշի հանդիպեցինք, դե ո՞վ պիտի մեզ փող տար։ Ստիպված հեղափոխությունից հետո դիմեցինք ոստիկանության 6-րդ վարչություն (Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն )։

Շատ ճարպիկ են, ի դեպ ասում, քեզ լուրջ լսում են։ Հատագայում Արմեն Սարգսյանը ասում է, որ այդ փայաբաժինը վաճառել է իր մայրը, մայրդ ողջ չէ, քննությունը մտել է փակուղի, նաև կիրառում են «վաղեմության ժամկետ» բառը, որը ամենատհաճ բառն է»։



Թեմայի վերաբերյալ մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Արմեն Սարգսյանից, սակայն նա մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց։ Արմեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով իր և

եղբոր հասցեին հնչող մեղադրանքներին, ասաց՝ «Ես անհեթեթություններ և բամբասանքներ չեմ մեկնաբանում։ 2002 թվին մեզանից մեր եղածն էին խլում .. »։ Հարցրինք, թե Սամվելյանը այդ գործարանում մասնաբաժին ունեցե՞լ է, Արամ Սարգսյանը պատասխանեց․

«Ես ի՞նչ իմանամ։ Ես որևէ կապ չունեմ և չեմ ունեցել նշված ընկերության հետ։ Թող ժամանակին դիմեին դատախազություն։ Ռորբերտ Քոչարյանը 2002֊ին պատրվակներ էր հորինում եղբորս կամ ինձ ձերբակալելու համար, կամ հիմա թող դիմեն»։ Իսկ Արմեն Սարգսյանը կապ ունեցե՞լ է գործարանի հետ․«Արմենին այդ գործով ԱԱԾ կանչել են և ինքը ցուցմունք տվել է»,- պատասխանեց Արամ Սարգսյանը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->