>


ՉԷ, այնուամենայնիվ անշունչ քար, փայտ կամ ռոբոտ պետք է լինել, որպեսզի հնարավոր լինի մնալ կոռեկտության ու քաղաքակրթության սահմաններում, երբ այսօրվա ծախու ու քսու մեդիադաշտում հանդիպում ես տասնամյակներ շարունակ երկիրը ասպատակած ու թալանած, ժողովրդին ստրկացրած ու կեղեքած նախկինների և նրանց սազանդարների «հայրենաշունչ» հայտարարություններին, ելույթներին, հարցազրույցներին։ Սրանք արդեն այն աստիճան են լկտիացել իրենց նկատմամբ ցուցաբերված թավշից, որ, համարձակվում են խեղաթյուրել իրականությունը, փնովել նորերին, դեպի լավը ուղղված փոփոխությունները չտեսնելու համար փակելով անամոթ աչքերը և բացելով ճոռթած բերանները, հայհոյում, վիրավորում են նորն ու լավը ընդունողներին։ Ամենաթողությանը ընտելացած և տարիներ շարունակ դրանով առաջնորդված այդ ազգադավ սրիկաները, մոռանալով, որ իսկապես իրավիճակ է փոխվել, որ սեղանին դրված են երկրի, պետության ու ժողովրդի ապագան և ճակատագիրը, լռելու, սսկվելու, տեղերում վեր ընկնելու փոխարեն, դեռ մի բան էլ շարունակում են իրենց սև գործը, օգտվելով հեղափոխական թավիշից։ Կարդալով դրանց բարոյախրատական «դասախոսություններն» ու չարախոսությունները, մարդ հազիվ է զսպում իր զգացմունքները, ուզում է մի կողմ դնելով կոռեկտությունն ու քաղաքակրթությունը, դրանց պատասխանել իրենց համար միակ հասկանալի լեզվովհայհոյանքով։ Բայց աղն է կերել մատաղը։ Եվ այնուամենայնիվ… Լսեք, ա’յ ռոբասերժական խաժամուժ, ա’յ թազի-թուլեք ու լընգուլավազներ, ականջներիդ օղ արեք ու քթերիդ վրա էլ փորագրեք` ձեր ժամանակները անցել են ու էլ ետ չեն գա, չենք թողնի, շատ համը հանեք, էս ժողովուրդը ոչ վարչապետ հաշվի կառնի, ոչ էլ թավիշ ու ձեզ ոտքի տակ կառնի։ Էդ ու՜մ դեմ եք դուրս եկել…









Քոչարյանի զոհերը

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն




от admin

-->