>

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:




Քոչարյանի զոհերը

Նշված քննչական խումբը նախաքննություն է կատարելու նոյեմբերի 21-ին Երևանում հնչած կրակոցների փաստով, երբ անհայտ անձը անհայտ զենքով կրակոցներ էր արձակել Տիգրան Մեծի 74 հասցեի ուղղությամբ և վնասել տան ապակին, իսկ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 24 հատ կրակված պարկուճ:





Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տունը պատկանում է քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանին, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոտյո» մականվամբ, իսկ նրա քավորը ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության նախկին պետ Արշակ Հակոբյանն է:


Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հավանաբար, կրակոցներն ուղղվել են հենց «Պոտյոյի» դեմ՝ մահափորձի նպատակով, սակայն այդ պահին նա տանը չի եղել, իսկ վնասված Toyota Corolla մակնիշի 33 XX 136 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում կան մեծ թվով տեղադրված տեսախցիկներ և իրավապահները կարող են դրանց միջոցով հայտնաբերել կրակոցներ արձակողին:



Ինչպես ավելի վաղը հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 21-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։

Ավելին՝ shamshyan.com

Сообщение Ավելի քան 20 կրակոց. Երևանում փորձել են սպանել քրեական աշխարհում հայտնի «Պոտյոյին» /տեսանյութ/ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->