>

Ֆեյսբուքյան օգտատեր Խաչիկ Ավետիսյանը իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏՂԱՆԵՐԻն
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Ես լիովին հասկանում եմ ձեր հոգում ինչ է կատարվում,դա մարդկային բնազդի առկայությունն է,որ ինքնին պարտադրված է ժառանգին մարտնչելու իր ծնողի համար, երբ նա վտանգի մեջ է։





Սակայն լինում է պահ որ ժառանգը լարվածության պայմաններում սխալներ է թույլ տալիս։Այ օրինակ դուք՝Սեդրակ ու Լևոն ձեր հայրիկի օգնությանը ամեն բանի պատրաստ լինելով դուք թույլ եք տալիս բազում վրիպումներ՝երևի ձեր իմիջբեքերների սխալն է դա։

Դուք ձեր հոր նկատմամբ եղած հսկայական հակակրանքը թուլացնելու համար անչափ սխալ տակտիկա եք ընտրել ու փոխանակ ձեր վարձկանները աշխատեն մեղմացնել նրա արած մեղքերը այն պատճառաբանելով ետխորհրդային ժամանակահատվածի կամ և այլ օբեկտիվ գործոններով,որը ինչ խոսք կթուլացներ լարվածությունը ձեր հոր նկատմամբ,ձեր վարձկանները հենց միկրոֆոնի են հանդիպում ամբողջ թափով լծվում են ժողովրդի ընտրյալ ու սիրելի դարձած ղեկավարի վարկաբեկմանը ու անում են այն, որ օրեցոր նրա ռեյտինգը բարձրանում է։

Այսինքն նրանք վայրահաչում են այն մասին, որի ճշմարտացիությունը սատանայական է,քանի, որ բոլորն են տեսնում,որ ասածների ու իրականության մեջ հակասությունը ակնհայտ է։


Երեկ հեռուստատեսային ձեր 5 րդ ալիքի հյուրերը ՝երկու կիսամոլագար երիտասարդ, նորաթուխ քաղ գործիչներ էին՝նարեկ Սամսոնյան և Մենուա Հարությունյան։Սրանց ելույթները անմեղսունակների կարգավիճակի խոսքերով էին լեցուն, որ առաջ էր բերում նողկանքի մեծ չափաբաժին ու ինքստինկյան այն փոխանցվում էր ձեր հոր առանց այդ էլ վարկաբեկված իմիջին։

Նրանք շուտասելուկի նման բաներ էին ասում,որպեսզի պարզապես իրենց վարկանիշը բարձրացնեին ձեր մոտ ուրիշ ոչինչ։նրանց ասածները համեմված էին ստով ու կեղծիքով ,նախանձով ու չկամությամբ,թույն ու թարախով ու անհայտ լսողի մոտ այն տպավորությունը կարող էր թողնել որ Նիկոլն է այն սպանդի ու անցյալի ահավիրքների՝թալանի ու սարսափի հեղինակը։



Նույն գարշանքն են մարդիք ապրում նաև Գուրգեն Եղիազարյանի,Գառնիկ իսագուլյանի,Ագնեսիայի խոսքերը լսելիս,ոիոնք ոչ մի խոսակցական հնարքի չտիրապետելով և իրենց են թշնամացնում ժողովրդի հետ և ձեր հոր առանց այն ել հակակրանքն են մեծացնում։

Պարզապես զարմանում եմ, որ այսքան ժամանակ դուք չեք հասկանում այս ամենը։Ու փորձ չարեցիք, լպիրշ ու նենգ դրսևորումների փոխաիեն հանդուրժողականության կամուրջ ստեղծեիք։

Ու ասեմ ձեզ,որ այդ ձեր վարձկան ճիճուները կհալածվեն պատմության առաջ ոչ պակաս քան իսկական մեղավորները։

Сообщение Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանի տղաներին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->