>

Վանեցյանը հասցրեց կուլմինացիայի. խոսելու հերթը Նիկոլ Փաշինյանինն է

16:15 — 24/նոյեմբերի/2019


ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի` Արմնյուզ հեռուստաընկերության Պրեսինգ հաղորդաշարի հարցազրույցն ավեի շատ հարցեր առաջացրեց, քան ապահովեց պատասխաններ:








Քոչարյանի զոհերը

Վանեցյանը հայտարարեց, որ ինքը դեռ շատ բաների մասին չի ուզում խոսել, բայց առաջիկայում անպայման անդրադառնալու է մեր երկրում ստեղծված իրավիճակին և առկա մարտահրավերներին: «Չեմ պատասխանի», «կարծում եմ այո» արտահայտությունները, որոնք որպես բլից հարցերի պատասխաններ տալիս էր Վանեցյանը, ցույց տվեցին երկու բան` Վանեցյանը պատրաստվում է մտնել քաղաքական գործընթացների մեջ, երկրորդ` այս պահին ներքաղաքական, առայժմ ոչ հրապարակային գործընթացներ են ընթանում, որոնց արդյունքները գուցե պայմանավորելու են նոր ընդդիմադիր բևեռի ուրվագիծը, որի մեջ կլինի նաև ԱԱԾ նախկին պետը: Նա առայժմ սպասում է ինչ-որ ազդակների կամ պայմանավորվածությունների: Համենայն դեպս, այն, ինչ ասաց Արթուր Վանեցյանը, արդեն կուլմինացիա էր, որից այն կողմ այլևս չի կարելի երկար լռել:


Եթե հարջորդ զրույցի ժամանակ, որը, ինչպես ինքը` պարոն Վանեցյանը, խոստացավ, լինելու է առաջիկայում, նա ավելի պարզ ու հստակ չներկայացնի խնդիրները, չբացի փակագծերը և չպարզաբանի, թե ինչ նկատի ուներ` «Արցախի բանակցային փուլը վտանգվա՞ծ է» հարցադրմանը «չեմ պատասխանի» բառակապակցությամբ արձագանքելով, Վանեցյանն ինքը կդառնա անլուրջ: Ընդ որում, չի կարելի ասել, թե Արթուր Վանեցյանը ընդհանրապես չխոսեց: Նա չտվեց անուններ, չշարադրեց փաստեր և հանգամանքներ: Բայց երբ ԱԱԾ նախկին պետը երկրի անվտանգությանն ուղղակիորեն առնչվող մի շարք հարցերի մասին խոսում է` ասելով` չեմ պատասխանի, իսկ մի շարք հարցերի էլ անդրադառնում է` ասելով` կարծում եմ` այո’, ապա նա շատ թափանցիկ ուղերձ է հղում, որ ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է:

Գործընթացն այժմ հասել է մի կետի, երբ պետք է խոսի կա’մ Նիկոլ Փաշինյանը, կա’մ Արթուր Վանեցյանը, կա’մ էլ գուցե երկուսը միասին, բայց նույն հարցերի մասին:
Փաշինյանը պարտավոր է, Արթուր Վանեցյանի հրապարակային ասածը հիմք ընդունելով, հանձնարարել հատուկ ծառայություններին, բացահայտել այն քաղաքական ուժերին, որոնք գործում են արտաքին ֆինանսավորմամբ: Մեր հասարակությունն իրավունք ունի իամանալ այդ քաղաքական ուժերի և առանձին գործիչների անունները: Աթուր Վանեցյանը կարծես թե ակնարկեց, որ նրանք գործում են հեղափոխական ուժերի տիրույթում: Այնպես որ` խոսելու հերթը նաև Փաշինյանինն է:



 Հայկ  Դավթյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->