>

Չնայած տարիքին 13-ամյա Կարինան կարողացավ հաղթահարել հուզմունքն ու փայլուն ելույթ ունենալ:




Քոչարյանի զոհերը

ԵՐԵՎԱՆ, 24 Նոյեմբեր — Այս պահին «Առաջին ալիքի» ուղիղ եթերում հեռարձակվում է Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ընթացող «Մանկական Եվրատեսիլ 2019» ամենամյա երգի մրցույթը, որտեղ Հայաստանի պատվիրակ 13-ամյա Կարինա Իգնատյանն իր գունեղ  «Colours of Your Dream» երգով հանդես եկավ 15-րդ համարի ներքո: Կարինան իր ելույթը հրաշալի կատարեց:
ignatyanin-vor-haxti-mankakan-evratesil-mrcuytum.html»>Կարինա Իգնատյան





Հեռուստադիտողները դեռևս հնարավորություն ունեն ևս մեկ անգամ քվեարկելու:


«Փայլուն ելույթ էր, Կարինա՛, շա՛տ ապրես»,-նշեց հաղորդավար Ավետ Բարսեղյանը և հայությանը կոչ արեց` ակտիվ քվեարկել մեր մասնակցի օգտին:

Հիշեցնենք, որ մինչև Լեհաստան մեկնելը, Կարինան հյուրընկալվել էր Sputnik Արմենիայի տաղավարում:



«Մրցույթից առաջ, իհարկե, կա հուզմունք, բայց վստահ եմ, որ այն կանցնի: Այժմ միակ երազանքս մրցույթում հաղթելն է: Ես հոգեբանորեն պատրաստ եմ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության: Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լիներ»,- ասել էր  Կարինան:

2018-ին Հայաստանն այս մրցույթում  ներկայացրել էր Լևոն Գալստյանն իր «L.E.V.O.N․» երգով։ Նա զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։

Сообщение Կարինա Իգնատյանը փայլեց «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում (տեսանյութ) появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->