>

Նեպալի արևմուտքում ապրում է աշխարհում ամենափոքր մարդը, նրա անունն է Տապա Մագար։ Կարո՞ղ եք ենթադրել, թե որքան է կազմում նրա հասակը։ Բարդ է հավատալը, բայց 18 ամյա դեռահասի հասակն ընդամենը 55 սանտիմետր է, իսկ քաշը՝ 5,5 կիլոգրամ։

Ընդ որում, «փոքր» նեպալացու ընտանիքը՝ հայրը, մայրը և եղբայրը, միջին հասակ ունեցող մարդիկ են։




Քոչարյանի զոհերը





Ծնողները շատ են սիրում իրեն առանձնահատուկ որդուն՝ չնայած բոլոր դժվարություններին, որոնց միջով իրենք անցել են։ Տղան ծնվել է ընդամենը 600 գրամ քաշով, և նրան խնամելն ու ոտքի կանգնցենելը չափազանց դժվար էր։

Արդեն դեռահաս լինելով՝ Տապան երազում էր լիարժեք կրթություն ստանալու մասին, բայց դա անհնար էր թվում՝ ընտանիքի վատ ֆինանսական վիճակի պատճառով։ Նույնիսկ եղել է շրջան, երբ ծնողները գրկում էին որդուն և շրջում գյուղերով՝ նրան գումարի դիմաց ցուցադրելով։ Ցավոք, այդ պահին ընտանիքի համար դա եկամուտի միակ միջոցն էր, այլապես ծնողները չէին կարողանա կերակրել երեխաներին և վճարել բժշկական ծառայությունների դիմաց, որոնք մշտապես անհրաժեշտ էին երեխային։




Երբ Տապան 13 տարեկան էր, ծնողները Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու հայտ ներկայացրեցին, բայց հայտը մերժվեց, քանի որ խմբագիրները կարծեցին, որ տղան դեռ կարող է մեծանալ մինչև չափահաս դառնալը։ Երբ լրացավ Տապայի 18 տարեկանը, ծնողները նոր դիմում ներկայացրեցին։ Այժմ փոքր նեպալացին պաշտոնապես ճանաչվել է ամենափոքր մարդը։ Հնարավոր է, որ նա ճանաչվի ամենափոքրը՝ նաև մարդկության ողջ պատմության մեջ։

 

Сообщение Ինչպես է ապրում մանկահասակ երեխայի հասակ և քաշ ունեցող դեռահաս տղան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->