>

 




Քոչարյանի զոհերը

 






 

 


Ռոբերտը և Սերժը իրենց օկուպացիոն ռեժիմով ՀՀ Քաղաքացուն վերաբերվում էին որպես օտարի և ստրուկի իսկ իրենց՝ էլիտա և կապույտ արյուն ունեցող:
Նրանք այնքան ասեցին մեր ժողովրդին, որ նրանք ընդամենը քաղաքացիներ են, որ ժողովուրդը վերջապես ինքն էլ հասկացավ, որ ինքը քաղաքացի է իսկ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հասկացավ և ընկալեց, որ ինքը ընդամենը քաղաքացի չէ այլ ՀՀ Հպարտ քաղաքացի և տեր իր երկրի:
Սա հասկանալուց հետո ժողովուրդը ինքը ընտրեց իր առաջնորդին՝ Վարչապետին:
Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը իր տունն է իսկ Հայ ժողովուրդը իր ընտանիքը :
Որոշները չնկալեցին Վարչապետի այս հայտարարության իմաստը՝ նախկին բորենիները սկսեցին շահարկել այն, համարելով, որ ընդհամենը քաղաքացին չի կարող եղբայր կամ ընտանիքի անդամ լինել իշխանության առաջին դեմքին՝ մեր դեպքում առաջնորդին:
Չգիտեմ ում համար ինչպես, բայց իմ և իմ նման շատերի համար Վարչապետի այս հայտարարությունից հետո նա դարձավ եղբայր որին սիրում ենք, պահի տակ քննադատում, որից նեղվում ենք երբ ինչ որ բան մեր սրտով չէ, բայց նաև անվերապահ վստահում:Դե ինչպես կարող է Հայ մարդը չվստահել իր եղբորը:
Այսօր մեր եղբայրը վրիպել է Ամուլսարի հարցով: Նրան խաբել են և որքան էլ որ ցավալի է խաբողները նույնպես մեր ընտանիքից են, համենայն դեպս առերևույթ և մեր եղբոր մերձավոր շրջապատից:
Մեր եղբորը և մեզ խաբել են մարդիկ ովքեր կոչված էին պաշտպանելու մեզ և մեր եղբորը:Պաշտպաններից մեկի կառույցը տվեց ապատեղեկատվություն մեր եղբորը իսկ մյուս պաշտպանի կառույցը հաստատեց դրա իսկությունը:Արդյունքում մեր եղբայրը վրիպեց:
Ընդհանրապես աշխարհը ջունգլի է և Հայաստանը այստեղ բացառություն չէ: Մեր մոտ նույնպես ինչպես ցանկացած ջունգլիում ամեն տեսակի կենդանու պակասություն չկա:
Մեր եղբոր վրիպումից հետո ակտիվացան իրենց կովկասյան վագրի տեղ դրած բորենիները, վառված կատուները ու նրանց հետևորդները:Սկսեցին հնչել շշուկներ մեր եղբոր հեռացման, նրան պատասխանատվության ենթարկելու մասին, հիմքում դնելով նրա վրիպումը:
Մի խոսքով մեր սիրելի երկրում կրկին տարածվեց գարշահոտությունը:Բայց բորենիները՝ իրենց կովկասյան վագրի տեղ դրած վառված կատուները ու նրանց հետևորդները չհասկացան մի բան, որ Վարչապետը անկախ ամեն ինչից, մեր ՀՀ Քաղաքացիների եղբայրն է և եթե նա վրիպել է, սակայն ոչ իր մեղքով:
Եվ եթե այս պատմության պատճառով պետք է ինչ որ մարդիկ հեռանան, ապա դա պետք է լինեն բորենիները, իրենց կովկասյան վագրի տեղ դրած՝ վառված կատուները, նրանց հետևորդները և այն << պաշտպանները >>, ում պատճառով որ վրիպեց մեր եղբայրը:
Նրանք մինչև հեռանալը պետք է պատասխան տան <<ընդամեն քաղաքացու>> , մեր եղբոր վրիպակի և ընդհանրապես պետք ոտքի կանգնեն երբ նրանց հետ կսկսի խոսել ՀՀ Հպարտ քաղաքացին:Իսկ մեր եղբայրը պետք է մնա և առաջնորդի այդպիսին է կամքը Հայ Ժողովրդի և դա ասում ենք մենք ՀՀ քաղաքացիներս:

 



 

 

http://infoman.am/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->